Հետդատական իրավաբանների բաժնի իրավաբան (ժամանակավոր)

Ժամկետ՝ 10/11/2021 - 03/11/2021
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Հետդատական իրավաբանների բաժնի իրավաբան (ժամանակավոր)
Բաժին / Մասնաճյուղ՝ Իրավաբանական վարչություն

Աշխատանքի ընդհանուր նկարագիր 

Իրավաբանական վարչության հետդատական իրավաբանների բաժնի իրավաբանն/առաջատար իրավաբանը պատասխանատու է իր պորտֆելում գտնվող գործերով պարտքի հավաքագրման համար անհրաժեշտ հետդատական գործընթացի կազմակերպման և կատարման համար։

 Հիմնական պարտականություններ

  • Իրականացնում է իրեն ամրակցված ժամկետանց վարկային պորտֆելով վարկերի հետբերման ապահովման համար անհրաժեշտ գործողություններ: Մասնավորապես՝ ժամկետանց պարտավորությունների մարման համար հաճախորդների հետ համապատասխան քննարկումների և հանդիպումների կազմակերպում/վարում, դատական և/կամ հետդատական փուլում գտնվող գործերով հաշտության համաձայնության պայմանների շուրջ բանակցությունների վարում:
  • Իրականացնում է սնանկության վարույթներով դիմումների, պահանջների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում:
  • Հետևում է իրեն ամրակցված խնդրահարույց վարկային պորտֆելի գործերով դատական, կատարողական և սնանկության գործընթացում գտնվող գործերի ընթացքին:
  • Պատրաստում է մահացած պարտապանների նկատմամբ ունեցած Ընկերության պահանջները և ներկայացնում է համապատասխան իրավասու/պաշտոնատար անձանց:
  • Իրականացնում է ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմիններում ներակայացուցչություն, նրանցից ստացվող փաստաթղթերի ուսումնասիրություն, հաշվառում է այդ փաստաթղթերը, ստացված փաստաթղթերը տեղադրում է համապատասխան գործի փաթեթում, դրանցում անհամապատասխանությունների, անճշտությունների, սխալների, վրիպակների հայտնաբերման դեպքում կատարում է դրանց վերացման ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ:
  • Պատրաստում և ներկայացնում է հաճախորդներին, սնանկության կառավարիչներին, ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմիններին հասցեագրվող գրություններ, հսկողություն է իրականացնում սնանկության վարույթում գտնվող Ընկերության գործերով սնանկության կառավարիչների կողմից անհրաժեշտ գործողությունների իրականացման և դրանց իրավաչափության նկատմամբ:
  • Հետևում է սնանկության և հարկադիր էլեկտրոնային աճուրդներին, հաշվառում է նշանակված աճուրդները:
  • Ընկերության անունից մասնակցում է վարչական վարույթներին, անհրաժեշտության դեպքում նաև դատական նիստերին, հանդես է գալիս պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, իրավապահ մարմիններում՝ Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
  • Իրավաբանական վարչության ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է իրավաբանական վարչության գործառույթների մեջ մտնող այլ հանձնարարություններ և առաջադրանքներ:
  • Իրականացնում է նաև իր հիմնական պարտականությունների հետ փոխկապված և ղեկավարների կողմից տրված օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսված կամ չարգելված այլ հանձնարարականներ:

Հիմնական պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Առնվազն 2 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Ֆինանսական կազմակերպություններում համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, ՀՀ ԿԲ կանոնակարգերի, վարկային կազմակերպությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի իմացություն,
  • Տեղեկատվությունը հավաքելու, վերլուծելու և հաշվետվություններ ներկայացնելու ունակություն,
  • Շփման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
  • Վերլուծական և համադրական մտածողություն,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
  • Գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը առավելություն է,
  • Մասնագիտական զարգացման և վերապատրաստման պատրաստակամություն,
  • Համակարգչային գիտելիքների առկայություն (MS Office):

Լրացուցիչ տեղեկություն

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից),
  • Բժշկական ապահովագրություն,
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ,
  • Դասընթացներ,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն:

Դիմելու կարգ

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն):