Գնումների կոորդինատոր/թիմի ղեկավար

Ժամկետ՝ 07/02/2022 - 20/02/2022
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Գնումների կոորդինատոր/թիմի ղեկավար
Բաժին / Մասնաճյուղ՝ Ադմինիստրատիվ և անվտանգության վարչություն

Աշխատանքի նկարագրություն

Գնումների կոորդինատորը/թիմի ղեկավարը պատասխանատու է գնումների թիմի աշխատանքների համակարգման համար, կազմակերպում և պլանավորում է աշխատակիցների աշխատանքները, լրամշակում Գնումների կանոնակարգը, վերահսկում գնումների ընթացակարգից բխող գործառույթների կատարումը, հետևում պայմանագրերի կազմմանն ու փաստաթղթաշրջանառությանը, հետևում պայմանագրերից բխող գործառույթների կատարմանը:

Հիմնական պարտականությունները

  • Կազմակերպել գնումների գործընթացը
  • Վերահսկել պահանջագրերի հավաքագրման, մշակման և հաստատման գործընթացները
  • Հետևել տեխնիկական մասնագրերի և առաջադրանքի պայմանների ապահովմանը
  • Կազմակերպել Գնումների կոմիտեի աշխատանքներն ու մրցութային հանձնաժողովի նիստերը, ամփոփել արձանագրությունները
  • Համեմատել և վերլուծել ստացված հայտերը/գնառաջարկները
  • Ամփոփել մրցույթի և /կամ գնահարցման արդյունքները և Գնումների կանոնակարգի պահանջներին համաձայն ներկայացնել վերադասի հաստատմանը
  • Վերահսկել գնումների գործընթացի փաստաթղթաշրջանառության, դրանց էլեկտրոնային և թղթային արխիվացման գործընթացները
  • Վերահսկել պայմանագրերի կազմման և հաստատման գործընթացները և դրանց ամբողջական կատարումը
  • Հետևել ապրանքների գնման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման ժամկետներին
  • Կազմակերպել կորպորատիվ միջոցառումներ, ինչպես կազմակերպության ներքին աշխատակիցների, այնպես էլ արտաքին հյուրերի համար
  • Հանդես գալ գնումների թիմի անունից
  • Համագործակցել այլ ստորաբաժանումների հետ, ժամանակին արձագանքել և պարզաբանել առաջացած հարցերը
  • Լրամշակել գնումները կարգավորող փաստաթղթերը, հանդես գալ նոր առաջարկություններով
  • Իրականացնել աշխատանքի նկարագրով սահմանված հիմնական պարտականությունների հետ փոխկապված այլ հանձնարարականներ

Հիմնական պահանջները

  • Գնումների մասնագետի առնվազն երկու տարվա փորձ
  • Ղեկավարման առնվազն մեկ տարվա փորձ
  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի գերազանց, ռուսերենի, անգլերենի լավ իմացություն
  • MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook)
  • Հաստատված բյուջեով աշխատելու կարողություն, ծախսերը խնայող միջոցների մշակում և կիրառում, շահույթի և եկամուտների խթանում, կազմակերպության ռեսուրսների խնայողության ձգտում
  • Վերլուծական և քննադատական մտածողություն, ուշադրություն մանրուքներին և ճշտապահություն
  • Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ
  • Գերակայություններ սահմանելու, միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու և ինքնուրույն աշխատելու կարողություն
  • Խնդիրների լուծման կարողություն

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր CV-ն: