Գնումների մասնագետ

Ժամկետ՝ 04/01/2023 - 18/01/2023
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Գնումների մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Անվտանգության և ադմինիստրատիվ վարչություն

Աշխատանքի նկարագրություն

Գնումների մասնագետը պատասխանատու է Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու, փաստաթղթաշրջանառության կազմակերպման, իր կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնելու համար:

 Հիմնական պարտականությունները

  • Կազմակերպել գնումների գործընթացը
  • Կազմակերպել մատակարարների ընտրության գործընթացը
  • Կազմակերպել և վերահսկել պայմանագրով սահմանված պարտականությունների իրականացումը
  • Մշակել կազմակերպության ստորաբաժանումներից ստացված պահանջագրերը
  • Մշակել քաղաքացիաիրավական պայմանագրերը
  • Հետևել պայմանագրերի իրականացման ժամկետների պահպանմանը
  • Համագործակցել այլ ստորաբաժանումների հետ, ժամանակին արձագանքել և պարզաբանել առաջացած հարցերը
  • Ըստ անհրաժեշտության կատարել ղեկավարի կողմց տրված այլ հանձնարությունները

Հիմնական պահանջները

  • Առնվազն 1-2 տարվա համապատասխան փորձ,
  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է բիզնեսի կառավարման, ֆինանսների կամ իրավաբանության ոլորտում,
  • Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի լավ տիրապետում,
  • MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook),
  • Հաստատված բյուջեով աշխատելու կարողություն, ծախսերը խնայող միջոցների մշակում և կիրառում, շահույթի և եկամուտների խթանում, կազմակերպության ռեսուրսների խնայողության ձգտում,
  • Վերլուծական և քննադատական մտածողություն, ուշադրություն մանրուքներին և ճշտապահություն,
  • Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ,
  • Գերակայություններ սահմանելու, միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու և ինքնուրույն աշխատելու կարողություն,
  • Խնդիրների լուծման կարողություն:

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

 Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: