Մեթոդոլոգիայի մասնագետ (Ծրագրերի ղեկավար)

Ժամկետ՝ 30/09/2021 - 23/11/2021
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Մեթոդոլոգիայի մասնագետ (Ծրագրերի ղեկավար)
Բաժին / Մասնաճյուղ՝ Պրոդուկտների մշակման և ծրագրերի կառավարման վարչություն

Մեթոդոլոգիայի մասնագետը (Ծրագրերի ղեկավար) պատասխանատու է ՖԻՆՔԱ–ի աշխատանքային գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակման, վերանայման և փաստաթղթավորման գործում աջակցության տրամադրման, գործող և ներդրվող բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացման և մեթոդաբանության մշակման, ներգրավված ստորաբաժանումների հետ համապատասխան գործընթացների կոորդինացնման, ինչպես նաև ՖԻՆՔԱ–ի փաստաթղթերի կառավարման համակարգերում ներքին իրավական ակտերի էլեկտրոնային ռեգիստրի վարման համար:

Հիմնական պարտականությունները

  • Աշխատել կարգերի հետ, ղեկավարի ուղղորդմամբ վերանայել ՖԻՆՔԱ-ում գործող ներքին իրավական ակտերը և տալ դրանց կատարելագործման և բարելավման վերաբերյալ արժեքավոր առաջարկներ,
  • Ուսումնասիրել կարգերը` ռիսկերի բացահայտման և տարբեր փաստաթղթերի միջև հակասությունների կամ տարընթերցումների բացահայտման տեսանկյունից,
  • Առաջարկել իրավական ակտերի նոր ստանդարտներ, այն է` փաստաթղթի կառուցվածք, էություն, բովանդակություն, շարադրանք, ձևավորում, տեսք և այլն,
  • Կազմել ՖԻՆՔԱ-ի գործառույթները նկարագրող և կանոնակարգող փաստաթղթեր` ՖԻՆՔԱ-ում ընդունված ստանդարտների համաձայն,
  • Կազմել բիզնես գործընթացների քարտեզներ (Process Maps),
  • Վարել ՖԻՆՔԱ–ում գործող ներքին իրավական ակտերի ցանկ և դրանց էլեկտրոնային ռեգիստր,
  • Մշտապես և ժամանակին թարմացնել ներքին իրավական ակտերը ՖԻՆՔԱ–ի փաստաթղթերի կառավարման համակարգերում,
  • Տեղեկացնել անձնակազմին փաստաթղթերի կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխությունների մասին,
  • Աջակցել անձնակազմին ՖԻՆՔԱ-ում նոր բիզնես գործընթացների մեթոդաբանության մշակման, ներդրման և կիրառման գործում,
  • Օժանդակել բաժնի ղեկավարին բաժնին առնչվող առօրյա աշխատանքների կազմակերպման գործում։

Հիմնական պահանջները

  • Բարձրագույն կրթություն,
  • Համապատասխան աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է,
  • MS Office ծրագրերի լավ իմացություն (Excel, Word, PowerPoint, Outlook),
  • Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն,
  • Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն,
  • Սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում,
  • Վերլուծական մտածողություն,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն:

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից),
  • Բժշկական ապահովագրություն,
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ,
  • Դասընթացներ,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն):

Առաջատար/գլխավոր մասնագետների թեկնածությունը ևս կդիտարկվի։