Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության մասնագետ

Ժամկետ՝ 21/10/2021 - 03/11/2021
Աշխատավայր՝ ք․ Երևան
Հաստիք՝ Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչություն

Աշխատանքի ըդհանուր նկարագիր

ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության մասնագետի, ով մշակում է կազմակերպության գործառնական և ֆինանսական արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, ներկայացնում արտաքին ու ներքին հասցեատերերին, մասնակցում այդ ցուցանիշների վերլուծության, պլանավորման և տարեկան բյուջեի կազմման գործընթացներին, վերլուծում կազմակերպության ֆինանսական ու գործառնական ցուցանիշների փաստացի կատարողականն ու դինամիկան, համադրում  պլանային և կանխատեսված ցուցանիշների հետ, օժանդակում կազմակերպության տարեկան բիզնես պլանի կազմման գործընթացին։

Հիմնական պարտականություններ

  • ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների կազմում, ներկայացում, օրենսդրական և կանոնակարգային պահանջներին դրանց համապատասխանության ապահովում,
  • ՖՀՄՍ-ի պահանջներին համապատասխան ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների կազմում,
  • Կազմակերպության ղեկավար անձնակազմի պահանջով օրական, ամսական և եռամսյակային ներքին հաշվետվությունների կազմում,
  • Այլ արտաքին միջազգային գործընկեր կազմակերպությունների համար հաշվետվությունների կազմում,
  • Տարեկան բյուջեի կազմման գործընթացի ապահովում,
  • Ֆինանսական ցուցանիշների կանխատեսման և պլանավորման գործընթացների կազմակերպում և կոորդինացում,
  • Փաստացի և պլանավորված ծախսերի միջև անհամապատասխանությունների բացահայտման նպատակով հաշվետվությունների կազմում ,
  • Կազմակերպության եկամուտների և ծախսերի կառուցվածքի վերաբերյալ ըստ մասնաճյուղերի և վարկատեսակների հաշվետվությունների կազմում,
  • Հիմնական պարտականությունների հետ փոխկապակցված այլ հանձնարարականների իրականացում։

Հիմնական պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության կամ մաթեմատիկայի ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Հաշվապահական հաշվառման սկզբունքների և ստանդարտների, հաշվապահական գործընթացների,ինչպես նաև Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իմացություն,
  • Հայերեն, ռուսերենի և անգլերենի իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office (Word, Excel և PowerPoint)),
  • Տվյալների բազաների հետ աշխատելու ունակություն,
  • Խնդիրների լուծման կարողություն, վերլուծական հմտություններ և ճշտապահություն,
  • Աշխատանքի որակի ապահովում,
  • Լարված իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն, մարտահրավերները և և դժվարությունները հաղթահարելու կամք, հաստատակամություն,
  • Անկախ և կազմակերպված աշխատելու ուժեղ կարողություն, վճռականություն, արդյունքամետություն և նպատակասլացություն։

Լրացուցիչ տեղեկություն 

  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգ

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն):

Առաջատար և գլխավոր մասնագետները ևս կարող են դիմել։