Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության մասնագետ
Ժամկետ՝ 10/02/2022 - 24/02/2022
Աշխատավայր՝ Երևան
Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչություն
Աշխատանքի նկարագրություն
ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության մասնագետի (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել), ով մշակում է կազմակերպության գործառնական և ֆինանսական արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, ներկայացնում արտաքին ու ներքին հասցեատերերին, մասնակցում այդ ցուցանիշների վերլուծության, պլանավորման և տարեկան բյուջեի կազմման գործընթացներին, վերլուծում կազմակերպության ֆինանսական ու գործառնական ցուցանիշների փաստացի կատարողականն ու դինամիկան, համադրում պլանային և կանխատեսված ցուցանիշների հետ, օժանդակում կազմակերպության տարեկան բիզնես պլանի կազմման գործընթացին։
Հիմնական պարտականությունները
• ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների կազմում, ներկայացում, օրենսդրական և կանոնակարգային պահանջներին դրանց համապատասխանության ապահովում,
• ՖՀՄՍ-ի պահանջներին համապատասխան ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների կազմում,
• Կազմակերպության ղեկավար անձնակազմի պահանջով օրական, ամսական և եռամսյակային ներքին հաշվետվությունների կազմում,
• Այլ արտաքին միջազգային գործընկեր կազմակերպությունների համար հաշվետվությունների կազմում,
• Տարեկան բյուջեի կազմման գործընթացի ապահովում,
• Ֆինանսական ցուցանիշների կանխատեսման և պլանավորման գործընթացների կազմակերպում և կոորդինացում,
• Փաստացի և պլանավորված ծախսերի միջև անհամապատասխանությունների բացահայտման նպատակով հաշվետվությունների կազմում ,
• Կազմակերպության եկամուտների և ծախսերի կառուցվածքի վերաբերյալ ըստ մասնաճյուղերի և վարկատեսակների հաշվետվությունների կազմում,
• Հիմնական պարտականությունների հետ փոխկապակցված այլ հանձնարարականների իրականացում։
Հիմնական պահանջները
• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության կամ մաթեմատիկայի ոլորտում,
• Համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ կդիտվի որպես առավելություն,
• Հաշվապահական հաշվառման սկզբունքների և ստանդարտների, հաշվապահական գործընթացների,ինչպես նաև Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իմացություն,
• Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
• Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office (Word, Excel և PowerPoint)),
• Տվյալների բազաների հետ աշխատելու ունակություն,
• Խնդիրների լուծման կարողություն, վերլուծական հմտություններ և ճշտապահություն,
• Աշխատանքի որակի ապահովում,
• Լարված իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն, մարտահրավերները և և դժվարությունները հաղթահարելու կամք, հաստատակամություն,
• Անկախ և կազմակերպված աշխատելու ուժեղ կարողություն, վճռականություն, արդյունքամետություն և նպատակասլացություն։
Արտոնությունների փաթեթ
• Մրցակցային աշխատավարձ
• Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Միջազգային որակավորման քննությունների ֆինանսավորում (ACCA, CIMA, CFA, CIA)
• Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
• Բժշկական ապահովագրություն
• Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր CV-ն: