Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության մասնագետ
Ժամկետ՝ 04/08/2021 - 17/08/2021
Աշխատավայր՝ Երևան
Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչություն
ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության մասնագետի, ով մշակում է կազմակերպության գործառնական և ֆինանսական արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, ներկայացնում արտաքին ու ներքին հասցեատերերին, մասնակցում այդ ցուցանիշների վերլուծության, պլանավորման և տարեկան բյուջեի կազմման գործընթացներին, վերլուծում կազմակերպության ֆինանսական ու գործառնական ցուցանիշների փաստացի կատարողականն ու դինամիկան, համադրում պլանային և կանխատեսված ցուցանիշների հետ, օժանդակում կազմակերպության տարեկան բիզնես պլանի կազմման գործընթացին։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների կազմում, ներկայացում, օրենսդրական և կանոնակարգային պահանջներին դրանց համապատասխանության ապահովում,
- ՖՀՄՍ-ի պահանջներին համապատասխան ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների կազմում,
- Կազմակերպության ղեկավար անձնակազմի պահանջով օրական, ամսական և եռամսյակային ներքին հաշվետվությունների կազմում,
- Այլ արտաքին միջազգային գործընկեր կազմակերպությունների համար հաշվետվությունների կազմում,
- Տարեկան բյուջեի կազմման գործընթացի ապահովում,
- Ֆինանսական ցուցանիշների կանխատեսման և պլանավորման գործընթացների կազմակերպում և կոորդինացում,
- Փաստացի և պլանավորված ծախսերի միջև անհամապատասխանությունների բացահայտման նպատակով հաշվետվությունների կազմում,
- Կազմակերպության եկամուտների և ծախսերի կառուցվածքի վերաբերյալ ըստ մասնաճյուղերի և վարկատեսակների հաշվետվությունների կազմում,
- Հիմնական պարտականությունների հետ փոխկապակցված այլ հանձնարարականների իրականացում։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության կամ մաթեմատիկայի ոլորտում,
- Առնվազն 2 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ,
- Հաշվապահական հաշվառման սկզբունքների և ստանդարտների, հաշվապահական գործընթացների,ինչպես նաև Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իմացություն,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն,
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն MS Office (Word, Excel) and PowerPoint,
- Տվյալների բազաների հետ աշխատելու ունակություն,
- Խնդիրների լուծման կարողություն, վերլուծական հմտություններ և ճշտապահություն,
- Աշխատանքի որակի ապահովում,
- Լարված իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն, մարտահրավերները և և դժվարությունները հաղթահարելու կամք, հաստատակամություն,
- Անկախ և կազմակերպված աշխատելու ուժեղ կարողություն, վճռականություն, արդյունքամետություն և նպատակասլացություն։
Լրացուցիչ տեղեկություն
- Մրցակցային աշխատավարձ
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն