Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության առաջատար մասնագետ
Ժամկետ՝ 05/09/2023 - 06/10/2023
Աշխատավայր՝ Երևան
Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության առաջատար մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչություն
Աշխատանքի նկարագրություն
ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության առաջատար մասնագետի, ով մշակում է կազմակերպության գործառնական և ֆինանսական արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, ներկայացնում արտաքին ու ներքին հասցեատերերին, մասնակցում այդ ցուցանիշների վերլուծության, պլանավորման և տարեկան բյուջեի կազմման գործընթացներին, վերլուծում կազմակերպության ֆինանսական ու գործառնական ցուցանիշների փաստացի կատարողականն ու դինամիկան, համադրում պլանային և կանխատեսված ցուցանիշների հետ, օժանդակում կազմակերպության տարեկան բիզնես պլանի կազմման գործընթացին։
Հիմնական պարտականությունները
• ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների կազմում, ներկայացում, օրենսդրական և կանոնակարգային պահանջներին դրանց համապատասխանության ապահովում
• ՖՀՄՍ-ի պահանջներին համապատասխան ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների կազմում
• Կազմակերպության ղեկավար անձնակազմի պահանջով օրական, ամսական և եռամսյակային ներքին հաշվետվությունների կազմում
• Այլ արտաքին միջազգային գործընկեր կազմակերպությունների համար հաշվետվությունների կազմում
• Տարեկան բյուջեի կազմման գործընթացի ապահովում
• Ֆինանսական ցուցանիշների կանխատեսման և պլանավորման գործընթացների կազմակերպում և կոորդինացում
• Փաստացի և պլանավորված ծախսերի միջև անհամապատասխանությունների բացահայտման նպատակով հաշվետվությունների կազմում
• Կազմակերպության եկամուտների և ծախսերի կառուցվածքի վերաբերյալ ըստ մասնաճյուղերի և վարկատեսակների հաշվետվությունների կազմում
• Հիմնական պարտականությունների հետ փոխկապակցված այլ հանձնարարականների իրականացում
Հիմնական պահանջները
• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության կամ մաթեմատիկայի ոլորտում
• Առնվազն մեկ տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ
• Հաշվապահական հաշվառման սկզբունքների և ստանդարտների, հաշվապահական գործընթացների,ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իմացություն
• Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
• Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office (Word, Excel և PowerPoint))
• Տվյալների բազաների հետ աշխատելու ունակություն
• Խնդիրների լուծման կարողություն, վերլուծական հմտություններ և ճշտապահություն
• Աշխատանքի որակի ապահովում
• Լարված իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն, մարտահրավերները և և դժվարությունները հաղթահարելու կամք, հաստատակամություն
• Անկախ և կազմակերպված աշխատելու ուժեղ կարողություն, վճռականություն, արդյունքամետություն և նպատակասլացություն
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Միջազգային որակավորման քննությունների ֆինանսավորում (ACCA, CIMA, CFA, CIA)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: