Վաճառքի թիմի մասնագետ
Ժամկետ՝ 25/08/2022 - 27/09/2023
Աշխատավայր՝ Երևան
Վաճառքի թիմի մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Կոնտակտային կենտրոն
Աշխատանքի նկարագրություն
Վաճառքի թիմի մասնագետը (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել)
պատասխանատու է գործող և հավանական հաճախորդներին ելքային զանգեր կատարելու միջոցով վաճառքի պլանների կատարման համար։
Հիմնական պարտականությունները
• Հասնել վաճառքի սահմանված թիրախներին՝ հեռախոսազանգերի միջոցով կապ հաստատելով հաճախորդների հետո
• Հավանական կամ ակտիվ հաճախորդներին առաջարկել պրոդուկտ կամ ծառայություն՝ հիմնվելով վաճառքի սկրիպտերի վրա
• Նկարագել կազմակերպության ծառայությունը և գները, պատասխանել հաճախորդների հարցերին, նույնականացնել և լուծել հաճախորդների խնդիրները կամ բողոքները, ձեռք բերել հաճախորդների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն։
• Հաճախորդի և վարկային հայտի վերաբերյալ տեղեկատվությունը լրացնել համակարգում և այլ անհրաժեշտ ձևաթղթերում` հիմնվելով հաճախորդի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա
• Ապահովել հաճախորդների գերազանց սպասարկում
• Պատրաստել, ներկայացնել և վարել պարբերական հաշվետվություններ` ըստ անհրաժեշտության
• Տեղեկատվություն ստանալու կամ խնդրահարույց հարցերը լուծելու համար կապ հաստատել համապատասխան ստորաբաժանումների աշխատակցի, երրորդ անձանց և հաճախորդների հետ։
• Անհրաժեշտության դեպքում վաճառքի թիմի մասնագետը կարող է պատասխանել նաև մուտքային զանգերին կամ սպասարկել հաճախորդներին
• Կատարել ղեկավար անձնակազմի կողմից տրված այլ հանձնարարականները
Հիմնական պահանջները
• Բարձրագույն կրթություն,
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում,
• Հաճախորդների սպասարկման հմտություն՝ հաճախորդների կարիքների, կարծիքների արագ հավաքագրում, սպասարկման որակը բարելավելու նպատակով
• Վերլուծական հմտություններ` տվյալների հավաքագրում, ուսումնասիրում, համակարգում
• Հաղորդակցման հմտություն՝ Դրական և բացասական իրադրությունում պարզ և համոզիչ խոսք, բացատրություններ լսելու և ընկալելու ունակություն, հարցերին պատասխանելու բարյացակամություն
• Խնդիրների լուծման կարողություն՝ սեղմ ժամկետում խնդիրների բացահայտում և դրանց լուծմանն ուղված աշխատանքների իականացում
• Թիմում աշխատելու ունակություն
Արտոնությունների փաթեթ
• Մրցակցային աշխատավարձ
• Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Բժշկական ապահովագրություն
• Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: