Գլխավոր վերլուծաբան

Ժամկետ՝ 22/04/2022 - 30/04/2022
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Գլխավոր վերլուծաբան
Բաժին / Մասնաճյուղ՝ Մասնաճյուղային ցանցի կոորդինացման վարչություն

Աշխատանքի նկարագրություն

«ՖԻՆՔԱ» ՈԻՎԿ ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում Գլխավոր վերլուծաբանի, ով պատասխանատու է լինելու մասնաճյուղային ցանցին, տարբեր տարածաշրջաններին վերաբերող բազմաբնույթ վերլուծությունների կատարման, այդ վերլուծությունների արդյունքում առաջ եկած խնդիրների, կարիքների բացահայտման և վերջիններիս լուծմանը միտված առաջարկների տրամադրման համար։ Վերլուծաբանը տրամադրելու է գործնական և բովանդակալից գաղափարներ բիզնեսի՝ այդ թվում նաև մասնաճյուղային ցանցի զարգացման համար։

Եթե ուզում եք աշխատել դինամիկ ֆինանսական կազմակերպությունում, միացե՝ք ՖԻՆՔԱ-ին, միասին իրականացնենք նոր գաղափարները և հաղթահարենք մարտահրավերները։

Հիմնական պարտականություններ

ՖԻՆՔԱ կազմակերպությանը միացած վերլուծաբանը
• Տվյալների հիման վրա բացահայտելու է առկա օրինաչափությունները և միտումները, կատարելու է վերլուծություններ և ներկայացնելու մեկնաբանություններ
• Կազմելու է հաշվետվություններ և ստեղծելու է նորերը
• Պարբերաբար կաատարելու է մասնաճյուղային ցանցի կատարողականների վերլուծություններ, այդ վերլուծությունների արդյունքում բացահայտելու է մասնաճյուղերի կատարողականների թերացման հիմնական պատճառները և հանդես է գալու ցուցանիշների բարելավման առաջարկներով
• Աջակցելու է տարածաշրջանային մենեջերներին մասնաճյուղային ցանցին վերաբերող նախաձեռնությունների հարցման, այդ թվում՝ մասնաճյուղերի կատարողական ցուցանիշների վերլուծության, տարբեր տարածաշրջաններում գտնվող մասնաճյուղերի և բիզնեսի զարգացման մենեջերների ուժեղ և թույլ կողմերի բացահայտման, նոր ծառայությունների կամ վարկատեսակների ներդրման առաջարկների տրամադրմանը
• Կատարելու է իր ղեկավար կողմից տրված այլ հանձնարարականները

Հիմնական պահանջները

• Բարձրագույն կրթություն
• Ֆինանսաբանկային ոլորտում ավելի քան 3 տարվա աշխատանքային փորձ
• Տվյալների բազայի ուսումնասիրության և վերլուծության ոլորտում առնվազն 2 տարվա հատուկ մասնագիտացման/աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է
• Հաղորդակցվելու գերազանց հմտություններ
• Գերազանց վերլուծական հմտություններ՝ մեծածավալ տեղեկատվություն հավաքագրելու, համակարգելու, վերլուծելու և ներկայացնելու ունակության
• Բիզնես-վերլուծության լավ իմացություն՝ գործընթացների մշտական կատարելագործման համար
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է
• Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office (Word, Excel, PowerPoint, Outlook)
• Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու ունակություն

Արտոնությունների փաթեթ

• Մրցակցային աշխատավարձ
• Ամենամսյա բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
• Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
• Բժշկական ապահովագրություն
• Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր CV-ն: