Ծրագրերի գլխավոր ղեկավար / մեթոդոլոգիայի մասնագետ
Ժամկետ՝ 25/04/2022 - 16/05/2022
Աշխատավայր՝ Երևան
Ծրագրերի գլխավոր ղեկավար / մեթոդոլոգիայի մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Պրոդուկտների մշակման և ծրագրերի կառավարման վարչություն
Աշխատանքի նկարագրություն
Ծրագրերի գլխավոր ղեկավարը պատասխանատու է ՖԻՆՔԱ–ի աշխատանքային գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակման, վերանայման և փաստաթղթավորման գործում աջակցության տրամադրման, գործող և ներդրվող բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացման և մեթոդաբանության մշակման, ներգրավված ստորաբաժանումների հետ համապատասխան գործընթացների կոորդինացնման, ինչպես նաև ՖԻՆՔԱ–ի փաստաթղթերի կառավարման համակարգերում ներքին իրավական ակտերի էլեկտրոնային ռեգիստրի վարման համար:
Հիմնական պարտականությունները
- Աշխատել կարգերի հետ, ղեկավարի ուղղորդմամբ վերանայել ՖԻՆՔԱ-ում գործող ներքին իրավական ակտերը և տալ դրանց կատարելագործման և բարելավման վերաբերյալ արժեքավոր առաջարկներ,
- Ուսումնասիրել կարգերը` ռիսկերի բացահայտման և տարբեր փաստաթղթերի միջև հակասությունների կամ տարընթերցումների բացահայտման տեսանկյունից,
- Առաջարկել իրավական ակտերի նոր ստանդարտներ, այն է` փաստաթղթի կառուցվածք, էություն, բովանդակություն, շարադրանք, ձևավորում, տեսք և այլն,
- Կազմել ՖԻՆՔԱ-ի գործառույթները նկարագրող և կանոնակարգող փաստաթղթեր` ՖԻՆՔԱ-ում ընդունված ստանդարտների համաձայն,
- Կազմել բիզնես գործընթացների քարտեզներ (Process Maps),
- Վարել ՖԻՆՔԱ–ում գործող ներքին իրավական ակտերի ցանկ և դրանց էլեկտրոնային ռեգիստր,
- Մշտապես և ժամանակին թարմացնել ներքին իրավական ակտերը ՖԻՆՔԱ–ի Փաստաթղթերի կառավարման համակարգերում,
- Տեղեկացնել անձնակազմին Փաստաթղթերի կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխությունների մասին,
- Աջակցել անձնակազմին ՖԻՆՔԱ-ում նոր բիզնես գործընթացների մեթոդաբանության մշակման, ներդրման և կիրառման գործում,
- Օժանդակել վարչության ղեկավարին վարչությանն առնչվող առօրյա աշխատանքների կազմակերպման գործում։
Հիմնական պահանջները
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office (Excel, Word, Powerpoint, Outlook),
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն,
- Սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում,
- Վերլուծական մտածողություն,
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն:
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: