Ծրագրերի գլխավոր ղեկավար (Մեթոդաբանության մասնագետ)

Ժամկետ՝ 29/03/2021 - 18/04/2021
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Ծրագրերի գլխավոր ղեկավար (Մեթոդաբանության մասնագետ)
Բաժին / Մասնաճյուղ՝ Պրոդուկտների մշակման և ծրագրերի կառավարման վարչություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ծրագրերի գլխավոր ղեկավարը պատասխանատու է ՖԻՆՔԱ–ի աշխատանքային գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակման, վերանայման և փաստաթղթավորման գործում աջակցության տրամադրման, գործող և ներդրվող բիզնես գործընթացների  արդյունավետության բարձրացման և մեթոդաբանության մշակման, ներգրավված բաժինների հետ համապատասխան գործընթացների կոորդինացնման, ինչպես նաև ՖԻՆՔԱ–ի փաստաթղթերի կառավարման համակարգերում ներքին իրավական ակտերի էլեկտրոնային ռեգիստրի վարման համար:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Աշխատել կարգերի հետ, ղեկավարի ուղղորդմամբ վերանայել ՖԻՆՔԱ-ում գործող ներքին իրավական ակտերը և տալ դրանց կատարելագործման և բարելավման վերաբերյալ արժեքավոր առաջարկներ,
  • Ուսումնասիրել կարգերը` ռիսկերի բացահայտման և տարբեր փաստաթղթերի միջև հակասությունների կամ տարընթերցումների բացահայտման տեսանկյունից,
  • Առաջարկել իրավական ակտերի նոր ստանդարտներ, այն է` փաստաթղթի կառուցվածք, էություն, բովանդակություն, շարադրանք, ձևավորում, տեսք և այլն,
  • Կազմել ՖԻՆՔԱ-ի գործառույթները նկարագրող և կանոնակարգող փաստաթղթեր` ՖԻՆՔԱ-ում ընդունված ստանդարտների համաձայն,
  • Կազմել բիզնես գործընթացների քարտեզներ (Process Maps),
  • Վարել ՖԻՆՔԱ–ում գործող ներքին իրավական ակտերի ցանկ և դրանց էլեկտրոնային ռեգիստր,
  • Մշտապես և ժամանակին թարմացնել ներքին իրավական ակտերը ՖԻՆՔԱ–ի Փաստաթղթերի կառավարման համակարգերում,
  • Տեղեկացնել անձնակազմին Փաստաթղթերի կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխությունների մասին,
  • Աջակցել անձնակազմին ՖԻՆՔԱ-ում նոր բիզնես գործընթացների մեթոդաբանության մշակման, ներդրման և կիրառման գործում,
  • Օժանդակել բաժնի ղեկավարին բաժնին առնչվող առօրյա աշխատանքների կազմակերպման գործում։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office (Excel, Word, PowerPoint, Outlook),
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն,
  • Սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում,
  • Վերլուծական մտածողություն,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`

Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն) career@finca.am հասցեին՝ վերնագրում նշելով «Ծրագրերի գլխավոր ղեկավար – Անուն, ազգանուն»:

Միայն ընտրության նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։