Սոֆթ հավաքագրումների մասնագետ (զանգերի կենտրոն)
Ժամկետ՝ 21/03/2023 - 15/04/2023
Աշխատավայր՝ Երևան
Սոֆթ հավաքագրումների մասնագետ (զանգերի կենտրոն)
Բաժին / Մասնաճյուղ՝ Իրավաբանական վարչություն
Աշխատանքի նկարագրություն
Ժամանակավոր պայմանագիր
Սոֆթ հավաքագրումների մասնագետը պատասխանատու է դուրսգրված ակտիվների հավաքագրման գործընթացի իրականացման համար: Աշխատակիցը կատարում է հեռախոսազանգեր վարկառուներին, երաշխավորներին, գրավատուներին և փոխկապակցված անձանց, տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, զանգահարում հաճախորդներին, բանակցություններ վարում՝ պարզելու ժամկետանց պարտավորության մարման հնարավորությունները։
Հիմնական պարտականությունները
• Համակարգել իր պորտֆելում առկա խնդրահարույց վարկերի հետբերման հետ կապված աշխատանքները
• Կատարել հեռախոսազանգեր՝ ժամկետանց վարկ ունեցող վարկառուներին, ձեռնարկել դրանց հավաքագրման հետ կապված միջոցառումներ
• Հետամուտ լինել ժամկետանց վարկերը իրավաբանական վարչության այլ բաժիններ փոխանցելու գործընթացին և ժամկետներին
• Վարել բանակցություններ խնդրահարույց հաճախորդների, նրանց երաշխավորների և փոխկապակցված անձանց հետ պարտավորությունը մարելու համար
• Վարել խնդրահարույց վարկերի տվյալների բազան
• Ապահովել խնդրահարույց վարկերի ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացումն ու տրամադրումը շահագրգիռ կողմերին
• Ապահովել համապատասխան նամակագրությունների ստացումն ու տրամադրումը
• Պատրաստել համապատասխան հաշվետվություններ՝ ըստ ղեկավարի պահանջի և համապատասխան ընթացակարգերի
• Մասնակցել խնդրահարույց վարկերի կոմիտեին`գործող ընթացակարգերի համաձայն
• Իրականացնել իր հիմնական պարտականությունների հետ փոխկապված և ղեկավարների կողմից տրված օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսվախ կամ չարգելված այլ հանձնարարականներ
Հիմնական պահանջները
• Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական, իրավաբանական կամ այլ հարակից ոլորտներում
• Խնդրահարույց վարկերի հավաքագրման գործընթացի տիրապետումը, համապատասխան փորձը և հավաքագրման գործընթացը կարգավորող օրենսդրական դաշտի իմացությունը պարտադիր է
• Զանգերի կենտրոնի, հաճախորդների սպասարկման ոլորտի աշխատակցի աշխատանքային փորձը ցանկալի է և կդիտվի որպես առավելություն
• Ժամկետանց հաճախորդների հետ աշխատելու ունակություն և պատրաստակամություն
• Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություն
• Բարձր սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում
• Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
• Վերլուծական մտածողություն
• Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի բավարար իմացություն
• Համակարգչային ծրագրերի լավ իմացություն MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank
Արտոնությունների փաթեթ
• Մրցակցային աշխատավարձ
• Եռամսյակային բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
• Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
• Բժշկական ապահովագրություն
• Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: