Սոֆթ հավաքագրումների բաժնի ղեկավար
Ժամկետ՝ 28/12/2021 - 15/07/2022
Աշխատավայր՝ Երևան
Սոֆթ հավաքագրումների բաժնի ղեկավար
Բաժին / Մասնաճյուղ՝ Իրավաբանական վարչություն
Աշխատանքի ընդհանուր նկարագրություն
Սոֆթ հավաքագրումների բաժնի ղեկավարը պատասխանատու է բաժնի պատասխանատվության տակ գտնվող խնդրահարույց վարկերի հետ հեռախոսազանգերի միջոցով տարվող աշխատանքների ժամանակին և պատշաճ որակով կազմակերպման, վարկերի հետվճարների հավաքագրման համար՝ նպատակ ունենալով նվազեցնել վարկային պորտֆելում ժամկետանց վարկերի ծավալը և տեսակարար կշիռը: Պատասխանատու է բաժնի առջև դրված ժամկետանց վարկերի հավաքագրման պլանների կատարողականի համար։ Նա պատասխանատու է բաժնի անձնակազմի զարգացման, համապատասխան մասնագետների պատրաստման և նրանց կատարողականի որակի համար: Բացի այդ, բաժնի ղեկավարը պետք է վերահսկի խնդրահարույց վարկերի հետ գործառնությունների համապատասխանությունը Ընկերությունում գործող համակարգերին, քաղաքականությանը և ընթացակարգերին:
Բաժնի ղեկավարը կազմակերպում է բաժնի աշխատանքը, բաժնի մասնագետների միջև բաշխում է գործերը և կոորդինացնում աշխատանքները, զբաղվում է ժամկետանց վարկերի հետվերադարձման աշխատանքներով, կատարում է ժամկետանց վարկային գործերի մշտադիտարկում, ապահովում բաժնի բնականոն աշխատանքը: Պատասխանատու է իրավաբանական վարչության ղեկավարի հանձնարարությունների իրավաբանական վարչության գործառույթների մեջ մտնող այլ աշխատանքների կատարման, ինչպես նաև վերջինիս կողմից տրված այլ հանձնարարությունների և առաջադրանքների պատշաճ և ժամանակին կատարման համար:
Հիմնական պարտականությունները
- Համակարգել և կորդինացնել Սոֆթ հավաքագրումների բաժնի կողմից հեռախոսազանգերի միջոցով բանակցությունների վարումը խնդրահարույց հաճախորդների, նրանց երաշխավորների և փոխկապակցված անձանց հետ պարտավորությունը մարելու համար
- Վարել բանակցություններ խնդրահարույց հաճախորդների, նրանց երաշխավորների և փոխկապակցված անձանց հետ պարտավորությունը մարելու համար
- Կազմակերպել բաժնի ընթացիկ աշխատանքը, ապահովել սահմանված պլանների կատարողականը, ինչպես նաև խնդիրների և նպատակների իրականացումը
- Հետամուտ լինել ժամկետանց վարկերի ժամանակին փոխանցմանը Սոֆթ հավաքագրումների բաժին
- Հետամուտ լինել հաճախորդների հետ տարված աշխատանքների վերաբերյալ ինֆորմացիայի տվյալների բազա մուտքագրման գործաընթացին
- Պատրաստել համապատասխան հաշվետվություններ՝ ըստ իրավաբանական վարչության ղեկավարի պահանջի և համապատասխան ընթացակարգերի
- Իրականացնել անձնակազմի գործունեության գնահատում՝ ներկայացնելով հաշվետվություն՝ համաձայն գործող ընթացակարգերի
- Իրականացնել իր հիմնական պարտականությունների հետ փոխկապված և ղեկավարների կողմից տրված օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսված կամ չարգելված այլ հանձնարարականներ
Հիմնական պահանջները
- Բարձրագույն կրթություն
- Խնդրահարույց վարկերի/ակտիվների հետբերման աշխատանքային փորձի առկայություն
- Խնդրահարույց վարկերի/ակտիվների հետբերման գործընթացի հետ կապված գործող օրենսդրության պահանջների իմացություն
- Վարկային մասնագետի, զանգերի կենտրոնի, հաճախորդների սպասարկման ոլորտի աշխատանքային փորձը ցանկալի է
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Excel, Word), AS-Bank 4-ի իմացությունը ցանկալի է
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է
- Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություններ
- Սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում
- Վերլուծական մտածողություն
- Բազմաբնույթ հանձնարարականներ կատարելու ունակություն
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Եռամսյակային բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: