Գանձապահ
Ժամկետ՝ 14/01/2022 - 08/02/2022
Աշխատավայր՝ Աբովյան
Գանձապահ
Բաժին / Մասնաճյուղ՝ «Աբովյան» մասնաճյուղ
Աշխատանքի ընդհանուր նկարագրություն
Գանձապահը պատասխանատու է դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժի կազմակերպման, այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի լրացման, վարկերի հետվճարների և տրամադրումների, արտարժույթի փոխանակաման կանխիկ/անկանխիկ հաշվապահական ձևակերպման գործարքներն իրականացնելու համար։
Հիմնական պարտականությունները
• Կազմակերպել դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժն ու պատշաճ կերպով իրականացնել այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի լրացումը,
• Ստուգել վճարվելիք գումարի ճշգրտությունը, հաստատող փաստաթղթերում վճարողի և ստացողի կողմից պահանջվող ստորագրությունների առկայությունը,
• Իրականացնել արտարժույթի փոխանակման, ինչպես նաև արտարժութային և ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքները,
• Իրականացնել վարկերի հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան,
• Հետևել կանխիկ գումարի հետ աշխատանքի համար սահմանած կարգի և հրահանգերի պահպանմանը, այն է՝ տեսանելի ձևով կանխիկի հաշվում, դրամարկղի մնացորդի ժամանակ առ ժամանակ ստուգում, տրամադրվող գումարի պատրաստում և ստուգում
• Իրականացնել կանխիկ դրամի տեղափոխումը (բանկ կամ այլ մասնաճյուղ և հակառակը) մասնաճյուղի սեփական ուժերով կամ ինկասացիոն ծառայության միջոցով,
• Իրականացնել կանխիկ ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքներ,
• Իրականացնել վարկերի անկանխիկ հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ հիմնվելով համապատասխան մասնաճյուղի բանկային քաղվածքի վրա,
• Ըստ պահանջի ներկայացնել հաշվետվություններ,
• Ներքին գործուղումներին մասնակցելու պատրաստակամություն:
Հիմնական պահանջները
• Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),
• Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
• Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
• Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
• Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
• MS Word և Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունն առավելություն է,
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է:
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ,
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից),
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Բժշկական ապահովագրություն,
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ,
- Դասընթացներ,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն:
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն):