Գանձապահ
Ժամկետ՝ 16/08/2022 - 31/08/2022
Աշխատավայր՝ Աշտարակ
Գանձապահ
Բաժին / Մասնաճյուղ՝ «Աշտարակ» մասնաճյուղ
Աշխատանքի ընդհանուր նկարագրություն
ՖԻՆՔԱ Հայաստան ընկերությունը փնտրում է գանձապահ «Աշտարակ» մասնաճյուղի դրամարկղի համար։ Գանձապահը պատասխանատու է դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժի կազմակերպման, այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի լրացման, վարկերի հետվճարների և տրամադրումների, արտարժույթի փոխանակաման կանխիկ/անկանխիկ հաշվապահական ձևակերպման գործարքներն իրականացնելու համար։
Հիմնական պարտականությունները
- Կազմակերպել դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժն ու պատշաճ կերպով իրականացնել այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի լրացումը
- Ստուգել վճարվելիք գումարի ճշգրտությունը, հաստատող փաստաթղթերում վճարողի և ստացողի կողմից պահանջվող ստորագրությունների առկայությունը
- Իրականացնել արտարժույթի փոխանակման, ինչպես նաև արտարժութային և ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքները,
- Իրականացնել վարկերի հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան,
- Հետևել կանխիկ գումարի հետ աշխատանքի համար սահմանած կարգի և հրահանգերի պահպանմանը, այն է՝ տեսանելի ձևով կանխիկի հաշվում, դրամարկղի մնացորդի ժամանակ առ ժամանակ ստուգում, տրամադրվող գումարի պատրաստում և ստուգում
- Իրականացնել կանխիկ դրամի տեղափոխումը (բանկ կամ այլ մասնաճյուղ և հակառակը) մասնաճյուղի սեփական ուժերով կամ ինկասացիոն ծառայության միջոցով
- Իրականացնել կանխիկ ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքներ,
- Իրականացնել վարկերի անկանխիկ հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ հիմնվելով համապատասխան մասնաճյուղի բանկային քաղվածքի վրա,
- Ըստ պահանջի ներկայացնել հաշվետվություններ,
- Ներքին գործուղումներին մասնակցելու պատրաստակամություն:
Հիմնական պահանջները
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում), բուհի ավարտական կուրսի ուսանողները նույնպես կարող են դիմել
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
- MS Word և Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունն առավելություն է
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: