Գանձապահ

Ժամկետ՝ 30/09/2022 - 20/12/2022
Աշխատավայր՝ Արմավիր
Հաստիք՝ Գանձապահ
Բաժին / Մասնաճյուղ՝ «Արմավիր» մասնաճյուղ

Աշխատանքի նկարագրություն

ՖԻՆՔԱ Հայաստան ընկերությունը փնտրում է իր նոր աշխատակցին՝ «Արմավիր» մասնաճյուղի գանձապահին, ում հիմնական պարտականություններն են՝ վարկի տրամադրման և հետվճարների ընդունման և արտարժույթի փոխանակման հետ կապված գործարքների իրականացումը:

 Հիմնական պարտականությունները

  • Կազմակերպել դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժը, հետևել այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի պատշաճ լրացմանը
  • Ստուգել վճարվելիք գումարի ճշգրտությունը, հաստատող փաստաթղթերում վճարողի և ստացողի կողմից պահանջվող ստորագրությունների առկայությունըԻրականացնել արտարժույթի փոխանակման, ինչպես նաև արտարժութային և ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքներ
  • Իրականացնել վարկերի հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան
  • Հետևել կանխիկ գումարի հետ աշխատանքի համար սահմանած կարգի և հրահանգերի պահպանմանը, այն է՝ տեսանելի ձևով կանխիկի հաշվում, դրամարկղի մնացորդի ժամանակ առ ժամանակ ստուգում, տրամադրվող գումարի պատրաստում և ստուգում
  • Իրականացնել կանխիկ դրամի տեղափոխում
  • Իրականացնել վարկերի անկանխիկ հետվճարների հաշվապահական ձևակերպումներ
  • Ըստ պահանջի ներկայացնել հաշվետվություններ
  • Ներքին գործուղումներին մասնակցելու պատրաստակամություն:

Հիմնական պահանջները

  • Բարձրագույն կրթություն, կարող են դիմել նաև բուհի ավարտական կուրսի ուսանողները
  • Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ
  • Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
  • MS Word և Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունն առավելություն է
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
  • Անվճար թեյ, սուրճ

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ:

Ժամանակավոր պայմանագիր