Գանձապահ
Ժամկետ՝ 23/01/2023 - 31/01/2023
Աշխատավայր՝ Գյումրի
Գանձապահ
Բաժին / Մասնաճյուղ՝ «Գյումրի» մասնաճյուղ
Աշխատանքի նկարագրություն
Ժամանակավոր պայմանագիր
Գանձապահը պատասխանատու է դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժի կազմակերպման, այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի լրացման, վարկերի հետվճարների և տրամադրումների, արտարժույթի փոխանակաման կանխիկ/անկանխիկ հաշվապահական ձևակերպուման գործարքներն իրականացնելու համար։
Հիմնական պարտականություններ
- Լրացնել դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժի կազմակերպումը և այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի լրացումը
- Ստուգել վճարվելիք գումարի ճշգրտությունը, հաստատող փաստաթղթում վճարողի և ստացողի կողմից պահանջվող ստորագրությունների առկայությունը
- Իրականացնել արտարժույթի փոխանակման, ինչպես նաև արտարժութային և ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքները
- Իրականացնել վարկերի հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան
- Իրականացնել կանխիկի հետ աշխատանքում սահմանած կարգի և հրահանգերի ապահովում, այն է տեսանելի ձևով կանխիկի հաշվում, դրամարկղի մնացորդի ժամանակ առ ժամանակ ստուգում, տրամադրվող գումարի պատրաստում և ստուգում
- Իրականացնել կանխիկ դրամի տեղափոխումը (բանկ կամ այլ մասնաճյուղ և հակառակը) մասնաճյուղի սեփական ուժերով կամ ինկասացիոն ծառայության միջոցով
- Իրականացնել կանխիկ ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքներ
- Իրականացնել վարկերի անկանխիկ հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ հիմնվելով համապատասխան մասնաճյուղի բանկային քաղվածքի վրա
- Ըստ պահանջի` ներկայացնել հաշվետվություններ գործունեության համապատասխան ոլորտների վերաբերյալ
- Ներքին գործուղումներին մասնակցելու պատրաստակամություն
Հիմնական պահանջներ
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում (կարող են դիմել նաև բուհի ավարտական կուրսի ուսանողները)
- Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է
- Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
- MS Word և Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունն առավելություն է
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: