Գանձապահ կամ Բիզնեսի զարգացման մենեջեր (Վարկային մասնագետ)

Ժամկետ՝ 13/12/2021 - 23/12/2021
Աշխատավայր՝ Գորիս
Հաստիք՝ Գանձապահ կամ Բիզնեսի զարգացման մենեջեր (Վարկային մասնագետ)
Բաժին / Մասնաճյուղ՝ «Գորիս» մասնաճյուղ

Աշխատանքի ընդհանուր նկարագրություն

Ժամանակավոր պայմանագիր

Գանձապահը կամ Բիզնեսի զարգացման մենեջերը (Վարկային մասնագետը) պատասխանատու է ՖԻՆՔԱ թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարկատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման, ինչպես նաև դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժի կազմակերպման, այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի լրացման, վարկերի հետվճարների և տրամադրումների, արտարժույթի փոխանակման կանխիկ/անկանխիկ հաշվապահական ձևակերպման գործարքներն իրականացնելու համար։

 Հիմնական պարտականությունները

  • Իրականացնել դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժի կազմակերպումը և այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի լրացումը,
  • Ստուգել վճարվելիք գումարի ճշգրտությունը, հաստատող փաստաթղթում վճարողի և ստացողի կողմից պահանջվող ստորագրությունների առկայությունը,
  • Իրականացնել արտարժույթի փոխանակման, ինչպես նաև արտարժութային և ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքները,
  • Իրականացնել վարկերի հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան,
  • Իրականացնել կանխիկի հետ աշխատանքում սահմանված կարգի և հրահանգերի ապահովում, այն է տեսանելի ձևով կանխիկի հաշվում, դրամարկղի մնացորդի ժամանակ առ ժամանակ ստուգում, տրամադրվող գումարի պատրաստում և ստուգում
  • Իրականացնել կանխիկ դրամի տեղափոխումը (բանկ կամ այլ մասնաճյուղ և հակառակը) մասնաճյուղի սեփական ուժերով կամ ինկասացիոն ծառայության միջոցով,
  • Իրականացնել կանխիկ ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքներ,
  • Իրականացնել վարկերի անկանխիկ հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ հիմնվելով համապատասխան մասնաճյուղի բանկային քաղվածքի վրա,
  • Ըստ պահանջի` ներկայացնել հաշվետվություններ գործունեության համապատասխան ոլորտների վերաբերյալ,
  • Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և խորհրդատվություն ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ,
  • Կազմել վարկային փաթեթներ, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն, և կատարել վարկային ռիսկերի գնահատում, վարկային կոմիտեի ներկայացում և վարկի տրամադում,
  • Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,
  • Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիտորինգներ,
  • Թիրախների սահմանում, իրականացում:

Հիմնական պահանջները

  • Բարձրագույն կրթություն,
  • Վարկային մասնագետի կամ գանձապահի փորձի առկայությունը կիտվի որպես առավելություն,
  • Ներքին գործուղումներին մասնակցելու պատրաստակամություն,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծման ունակություն,
  • Ստրեսակայունություն,
  • Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
  • Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office (Excel, Word), AS-Bank 4,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն,
  • Ժամանակի կառավարում:

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից),
  • Բժշկական ապահովագրություն,
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ,
  • Դասընթացներ,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն:

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն):