Գանձապահ
Ժամկետ՝ 26/08/2021 - 08/09/2021
Աշխատավայր՝ Սպիտակ
Գանձապահ
Բաժին / Մասնաճյուղ՝ «Սպիտակ» մասնաճյուղ
Աշխատանքի պայմաններ՝
ժամանակավոր
Աշխատանքի նկարագրություն
Գանձապահը պատասխանատու է դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժի կազմակերպման, այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի լրացման, վարկերի հետվճարների և տրամադրումների, արտարժույթի փոխանակաման կանխիկ/անկանխիկ հաշվապահական ձևակերպուման գործարքներն իրականացնելու համար։
Հիմնական պարտականություններ
- Լրացնել դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժի կազմակերպումը և այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի լրացումը,
- Ստուգել վճարվելիք գումարի ճշգրտությունը, հաստատող փաստաթղթում վճարողի և ստացողի կողմից պահանջվող ստորագրությունների առկայությունը,
- Իրականացնել արտարժույթի փոխանակման, ինչպես նաև արտարժութային և ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքները,
- Իրականացնել վարկերի հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան,
- Իրականացնել կանխիկի հետ աշխատանքում սահմանած կարգի և հրահանգերի ապահովում, այն է տեսանելի ձևով կանխիկի հաշվում, դրամարկղի մնացորդի ժամանակ առ ժամանակ ստուգում, տրամադրվող գումարի պատրաստում և ստուգում
- Իրականացնել կանխիկ դրամի տեղափոխումը (բանկ կամ այլ մասնաճյուղ և հակառակը) մասնաճյուղի սեփական ուժերով կամ ինկասացիոն ծառայության միջոցով,
- Իրականացնել կանխիկ ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքներ,
- Իրականացնել վարկերի անկանխիկ հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ հիմնվելով համապատասխան մասնաճյուղի բանկային քաղվածքի վրա,
- Ըստ պահանջի` ներկայացնել հաշվետվություններ գործունեության համապատասխան ոլորտների վերաբերյալ,
- Ներքին գործուղումներին մասնակցելու պատրաստակամություն։
Հիմնական պահանջներ
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում,
- Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է,
- Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- MS Word և Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունն առավելություն է,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է:
Լրացուցիչ տեղեկություն
- Մրցակցային աշխատավարձ
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն):