ՖԻՆՔԱ Հայաստանի տնօրենների խորհուրդը
Տնօրենների խորհուրդն իր գիտելիքներով ու նվիրվածությամբ խթանում է պատասխանատու ֆինանսավորումը:

Ֆլորին Լիլա
ՖԻՆՔԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ, ՆԵՐՔԻՆ ՏՆՕՐԵՆ
Ֆլորին Լիլա
Ֆլորին Լիլան ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենսի փոխնախագահն ու Եվրասիայի հարցերով տարածաշրջանային տնօրենն է և ղեկավարում է ցանցի աշխատանքները Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Կոսովոյում, Ղրղզստանում և Տաջիկստանում: Ֆլորինը կազմակերպությանը միացել է 2012 թվականին՝ նախ որպես Եվրասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ, հետո որպես ՖԻՆՔԱ Կոսովոյի գլխավոր տնօրեն, իսկ 2017 թվականին որպես փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն: Նախքան ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենսին միանալը նա ունեցել է 13 տարվա փորձ բանկային ոլորտում, այդ թվում նաև որպես ղեկավար թիմի և տնօրենների խորհրդի անդամ Կոսովոյում և Գանայում: Ֆլորինն ունի Մեծ Բրիտանիայի Սթաֆորդշիրի համալսարանի տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:

Դեյն Սթիվեն ՄաքԳվայեր
ՖԻՆՔԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ, ԱՐՏԱՔԻՆ ՏՆՕՐԵՆ
Դեյն Սթիվեն ՄաքԳվայեր
Դեյն Սթիվեն ՄաքԳվայերն իր ամբողջ կարիերայի ընթացքում զգալի մասնակցություն է ունեցել մասնագիտացված շուկաներում` ինչպես զարգացող, այնպես էլ նոր ձևավորվող: Նա հարուստ փորձ է ձեռք բերել` աշխատելով բանկային համակարգի ֆինանսական վերահսկողության, ինչպես նաև բանկային գործունեությունը կարգավորող օրենքներին համապատասխանության ապահովման ոլորտներում: Մինչ 2010 թվականին ՖԻՆՔԱ-ին միանալը, Դեյն Սթիվենը զբաղեցրել է կենտրոնական բանկերի ղեկավարի պաշտոնը «ABN Amro» բանկում` ձեռք բերելով 12 տարվա փորձ որպես բանկի Միացյալ Թագավորության գանձապահ և Լատինական Ամերիկայի տարածաշրջանային գանձապահ: Նա 6 տարի շարունակ զբաղեցրել է «Credit Lyonnais»-ի Միացյալ Թագավորության գանձապահի պաշտոնը: Ավելի վաղ Դեյն Սթիվենը մի տասնամյակ աշխատել է «Citibank» Էկվադորում, Վենեսուելայում, Լոնդոնում և Կոպենհագենում` զբաղեցնելով պաշտոններ տարբեր ոլորտներում` սկսած կորպորատիվ հաճախորդների կառավարումից մինչև ներդրումային բանկային ծառայություններ: Իսկ 1971-1973 թթ.-ին Դեյն Սթիվեն ՄաքԳվայերը որպես կամավոր աշխատել է Գվատեմալայում` US Peace Corps-ում:
Դեյն Սթիվենն ավարտել է Հարավային Կարոլինայի Չարլեստոնի Ցիտադելը` ստանալով տեխնիկական գիտությունների բակալավրի կոչում, իսկ միջազգային գիտությունների մագիստրոսի կոչումը ստացել է Վաշինգտոնի Ջոնս Հոպկինսի համալսարանում:

Արարատ Գյուլումյան
ՖԻՆՔԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ, ԱՐՏԱՔԻՆ ՏՆՕՐԵՆ
Արարատ Գյուլումյան
Արարատ Գյուլումյանն ունի 16 տարվա հարուստ փորձ ֆինանսական և հաշվապահական հաշվառման ոլորտներում: Ներկայումս Արարատը զբաղեցնում է վերահսկողի օգնականի պաշտոնը «ԿՈՐԴԻԱՆՏ» ներդրումների կառավարմամբ զբաղվող կազմակերպությունում: Նա եղել է Աուդիտի բաժնի ղեկավար Ուկրաինայի «ԲԵՅՔԵՐ ԹԻԼԼԻ» աուդիտորական և գործարար-խորհրդատվական ընկերությունում, որը Ուկրաինայի Կիև քաղաքում գտնվող «ԲԵՅՔԵՐ ԹԻԼԼԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ»-ի անդամ է: 2009 թ. ի վեր, շուրջ 6 տարի, Արարատը եղել է ՖԻՆՔԱ Ռուսաստանի Ֆինանսական տնօրենը: Ֆինանսական ոլորտում իր հարուստ փորձառության մեջ Արարատը մասնակցել է Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի մի շարք բանկերի և ձեռնարկությունների աուդիտորական ստուգումներին: Արարատը բակալավրի աստիճան ստացել է Երևանի պետական համալսարանում` Տնտեսագիտության և մաթեմատիկական մոդելավորման գծով: Նա ունի Բանկային և ֆինանսական տեխնոլոգիաների բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմ (D.E.S.S.) Փարիզի Պանթեոն-Սորբոնի համալսարանից: Արարատը Ամերիկյան բանկիրների ասոցիացիայի Ստոնիեր ավարտական դպրոցի շրջանավարտ է: 2010թ. մարտից ի վեր Արարատը ACCA-ի անդամ է, իսկ 2015թ. ապրիլից և 2016թ. հունվարից, համապատասխանաբար, CPA Բրիտանական Կոլումբիայի և CPA Քվեբեկի անդամ:

Մուրադ Մուրադյան
ՖԻՆՔԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ, ԱՐՏԱՔԻՆ ՏՆՕՐԵՆ
Մուրադ Մուրադյան
Մուրադ Մուրադյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1991 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվողական կենտրոնում՝ որպես ծրագրավորող։
Ներկայումս Մուրադը «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի տնօրենն է։ Մինչ այդ նա աշխատել է «Պրոջեքթ Հարմոնի» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունում՝ որպես տեխնիկական ղեկավար, ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես համակարգչային սպասարկման գլխավոր վարչության պետ, եղել է «Արենա» գիտահետազոտական ցանցերի ասոցիացիա հիմնադրամի տնօրենը։
Մուրադն ունի հարուստ աշխատանքային փորձ էլեկտրոնային կառավարման ոլորտում, որպես ծրագրերի ղեկավար հաջողությամբ իրականացրել է մի շարք տեղեկատվական համակարգերի նախագծումը և մշակումը։ Նա միացել է ՖԻՆՔԱ-ին 2019 թվականի օգոստոսին:
Մուրադը բակալավրի աստիճան է ստացել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ ավարտելով Հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, որից հետո ավարտել է նաև նույն համալսարարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան։

Ռիչարդ Մարնի
ՖԻՆՔԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ, ԱՐՏԱՔԻՆ ՏՆՕՐԵՆ
Ռիչարդ Մարնի
Ռիչարդ Մարնին ունի շուրջ 45 տարվա աշխատանքային փորձ ներդրումների, տնտեսագիտության և ակտիվների կառավարման ոլորտներում:
Ներկայումս Ռինչարդը հանդիսանում է Ցյուրիխում գտնվող «ResponsAbility Investments» կազմակերպության Ռիսկի կառավարման բաժնի ղեկավարը: Մինչ այդ նա աշխատել է որպես շուկայի գլխավոր ռազմավար և ֆոնդերի գլխավոր կառավարիչ «Developing World Markets» կազմակերպությունում և որպես կորպորատիվ զարգացման, պրոդուկտների կառավարման և շուկայի հետազոտության ու ծրագրերի գնահատման ղեկավար «Opportunity International» կազմակերպությունում:
Ռիչարդը նաև դասախոսել է Լոնդոնի համալսարանի Արևելագիտության և աֆրիկագիտության ֆակուլտետի Տնտեսագիտության բաժնում:
ՖԻՆՔԱ Հայաստանի ղեկավարները
Մեր ղեկավարությունը կազմված է հարուստ փորձ, մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ունեցող մասնագետներից:

Վարդան Հարոյան
ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ
Վարդան Հարոյան
Վարդան Հարոյանը «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ Գլխավոր գործառնական տնօրենի պաշտոնում է 2019 թվականից:
Նա ունի հարուստ աշխատանքային փորձ բանկային ոլորտում, այդ թվում՝ թվային բանկային ծառայությունների մշակման և ներդրման, վարկավորման, վաճառքի և ֆինանսական խորհրդատվության ասպարեզներում: Մինչ ՖԻՆՔԱ-ին միանալը Վարդանը զբաղեցրել է Միջազգային ֆինանսավորման ներգրավման, վաճառքների և CRM վարչության ղեկավարի պաշտոնը Էվոկաբանկում, իսկ ավելի վաղ՝ Վաճառքների և հաճախորդների ներգրավման բաժնի ղեկավարի պաշտոնը Պրոմեթեյ բանկում: Վարդանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2009 թվականին ՎՏԲ-Հայաստան բանկում՝ որպես ֆինանսական խորհրդատու: Այնուհետև, նույն բանկում աշխատել է որպես շուկայի հետազոտությունների մեթոդաբան, բիզնեսի վարկավորման ավագ վերլուծաբան և վաճառքների գծով ավագ մենեջեր:
Վարդանն ունի Ձեռներեցության, նորարարության և կառավարման մագիստրոսի կոչում՝ Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարանից, Ֆինանսների մագիստրոսի և Տնտեսագիտության բակալավրի կոչումներ՝ Երևանի պետական համալսարանից:

Անուշ Պետրոսյան
ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ
Անուշ Պետրոսյան
Անուշ Պետրոսյանն ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ, որից ավելի քան 10-ը` աուդիտորական ծառայությունների մատուցման ոլորտում: Նա սկսեց աշխատել ՖԻՆՔԱ-ում 2013թ. նոյեմբերին որպես ներքին Աուդիտի բաժնի ղեկավար: 2016թ. նոյեմբերից ի վեր Անուշը հանդիսանում է ՖԻՆՔԱ-ի Ֆինանսական տնօրենը: Նախկինում Անուշն աշխատել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում որպես աուդիտի բաժնի ղեկավար: Ավելի վաղ հարուստ փորձ է ձեռք բերել` աշխատելով «Գրանտ Թորնթոն Ամիօ»-ում որպես աուդիտի խմբի ղեկավար: Անուշը նաև հաջողությամբ աշխատել է Երևանում ԱՄՆ դեսպանատանը որպես տնտեսագետ, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական Բանկի Դրամավարկային Քաղաքականության Վարչությունում` որպես մասնագետ:
Անուշն ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագիտության բակալավրի կոչում: Այնուհետև նա ԱՄՆ Լեքսինգտոն քաղաքի Կենտուկիի Համալսարանից ստացել է Գործարար Կառավարման Մագիստրոսի կոչում (MBA) (մասնագիտացումը` ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, անշարժ գույք և բանկային գործ): 2007թ. դարձել է Էյ-Սի-Սի-Էյ –ի (ACCA, Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա) լիիրավ անդամ, իսկ 2012թ-ից. հանդիսանում է Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի ավագ անդամ (FCCA):

Հարություն Չադրյան
ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Հարություն Չադրյան
Հարություն Չադրյանն ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ իրավաբանական ոլորտում, որից 7–ը՝ ֆինանսաբանկային համակարգում:
2017թ. սեպտեմբերի 4-ից ի վեր Հարությունը հանդիսանում է ՖԻՆՔԱ-ի Գլխավոր իրավախորհրդատուն և Իրավաբանական վարչության/բաժնի ղեկավարը: 2018թ. փետրվարի 28-ից նշված պաշտոնին զուգահեռ ստանձնել է նաև կազմակերպության կորպորատիվ քարտուղարի և վարչության անդամի պարտականությունները: Մինչ ՖԻՆՔԱ-ին միանալը Հարությունն աշխատել է «Համահայկական բանկ» ԲԲԸ-ում սկզբում որպես իրավաբան, ապա որպես գլխավոր իրավաբան։ Ավելի վաղ Հարությունը հարուստ իրավաբանական փորձ է ձեռք բերել՝ աշխատելով «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ‑ում որպես առաջատար իրավախորհրդատու, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ում որպես իրավաբան, «ԺԱԿՇԻՆ» ՍՊԸ-ում սկզբում որպես իրավաբան, ապա որպես գլխավոր իրավաբան, «Ի ԷՄ ԷՅՋ Քոնսթրաքշն» ՓԲԸ-ում որպես իրավաբան, «Ինթըրնեյշնլ Դիվելըփմենթ ընդ Քոնսթրաքշն» ՓԲԸ-ում սկզբում որպես իրավաբան, ապա որպես գլխավոր իրավաբան, «Մոդըրն Բիլդինգս» ՍՊԸ-ում որպես գլխավոր իրավաբան, «2ԷԴ» ՓԲԸ-ում որպես իրավաբան, «ԷՅ ԷՅՋ ՔՈՆՍԹ» ՍՊԸ-ում որպես իրավաբան և «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ում որպես իրավաբան:
Հարությունն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում, ինչպես նաև ԱՄՆ-ում հիմնադրված Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջի, Ամերիկյան Իրավունքի Դպրոցի երկու կիսամյակ տևողությամբ բիզնես իրավունք ծրագիրը՝ ստանալով համապատասխան ավարտական վկայական:
Հարությունը 2011 թ․-ին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր և հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից Հարությունը ստացել է «Վարկային կազմակերպության գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գործադիր տնօրենի տեղակալի (վարչության նախագահի տեղակալի), տնօրինության (վարչության) անդամի պաշտոններում աշխատելու համար» վկայական:
ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս Գլոբալի ղեկավարները
ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս Գլոբալի առաջնորդները ղեկավարում են ավելի քան 12,000 աշխատակից ունեցող համաշխարհային կազմակերպություն: