Բարի գալուստ www.finca.am (Կայք), որը տնօրինվում է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից: Հետևյալ Օգտագործման պայմանները (Պայմաններ) կարգավորում են Կայք Ձեր մուտքը և օգտագործումը: Խնդրում ենք ուշադիր կարդալ այս Պայմանները, քանի որ այս փաստաթուղթը իրավական համաձայնագիր է: Մուտք գործելով և Կայքը օգտագործելով, դուք համաձայնվում եք այդ պայմաններին, հակառակ դեպքում, խնդրում ենք հրաժարվել Կայք այցելելուց:

1. Օգտագործողի վարքագիծ

Սույն Կայքը նախատեսված չէ 18 տարին չլրացած անձանց համար, նրանք չպետք է տրամադրեն կամ հրապարակեն անձնական տեղեկատվություն: Օգտագործելով այս կայքը Դուք համաձայնվում եք հետևյալի հետ.

  • Չխախտել կիրառելի օրենսդրությունը, անվերապահորեն պահպանել ՖԻՆՔԱ-ի կամ որևէ երրորդ կողմի հեղինակային, ապրանքանիշերի և այլ գույքային իրավունքները,
  • Չանհանգստացնել, սպառնալ, զրպարտել, վիրավորել կամ ամոթի ենթարկել ՖԻՆՔԱ-ն կամ որևէ երրորդ կողմի,
  • Չանձնավորել ՖԻՆՔԱ-ն կամ որևէ երրորդ կողմի,
  • Չփորձել ձեռք բերել ցանկացած տեսակի անձնական տեղեկատվություն: Օգտվողներից չհավաքել էլեկտրոնային հասցեներ կամ այլ տեղեկատվություն,
  • Չհրապարակել առևտրային բովանդակության նյութեր, այդ թվում գովազդ և այլ նմանատիպ նյութեր, բացառությամբ ՖԻՆՔԱ-ի կողմից պատշաճ ձևակերպված լիազորություն ունենալու դեպքերի,
  • Չներգրավվել ցանկացած գործողության մեջ, որը կկասեցնի կամ կկանխի Կայքի բնականոն գործունեությունը կամ այլ անձանց մուտքը Կայք և դրա օգտագործումը, այդ թվում, առանց սահմանափակման՝ չհետաքննել, չհետազոտել կամ չփորձարկել ՖԻՆՔԱ-ի համակարգի կամ ցանցի խոցելիությունը, չխախտել ՖԻՆՔԱ-ի անվտանգության կամ նույնականացման համակարգերը, Կայքի ենթակառուցվածքին չպատճառել անհիմն և արգելված բեռնում կամ ծանրություն,
  • Չդրսևորել ցանկացած տեսակի վարքագիծ, որը ՖԻՆՔԱ-ն իր հայեցողությամբ կդիտարկի որպես վիրավորական, գռեհիկ, սեռական, անպարկեշտ կամ այլ կերպ առարկելի:

2. Ապրանքանշաններ

Անկախ դրանց մեծատառով տպագրված կամ ապրանքային նշանով հանդես գալու հանգամանքից` բոլոր ապրանքային նշաններից, ֆիրմային և առևտրային անվանումներից, լոգոներից, կորպորատիվ ոճից, կարգախոսից և ՖԻՆՔԱ-ի ապրանքների կամ ծառայությունների դիզայնից բխող իրավունքները պատկանում են բացառապես ՖԻՆՔԱ-ին և պաշտպանված են վերարտադրությունից, նմանակումից, տարածումից կամ շփոթեցնող-մոլորեցնող օգտագործումից ՀՀ օրենսդրությամբ և միջազգային իրավանորմերով սահմանված կարգով:

3. Հեղինակային իրավունք

Կայքը (այդ թվում, սակայն ոչ բացառապես՝ բովանդակությունը, նկարները, լուսանկարները, գրաֆիկան, դիզայնը և դրանց ընտրությունը, համակարգումն ու կարգավորումը) պաշտպանված է ՀՀ հեղինակային իրավունքի պաշտպանության մասին օրենսդրությամբ: Կայքի բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են բացառապես ՖԻՆՔԱ-ին և ամբողջությամբ թույլատրված են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով և հեղինակային իրավունքների մասին միջազգային բոլոր իրավանորմերով: Բացառությամբ կայքում Ձեր իսկ կողմից կատարված հրապարակումների կամ առանց հստակ գրավոր թույլատվության, Դուք իրավունք չունեք պատճենել, վերարտադրել, տարածել, հրատարակել, մուտքագրել, ցուցադրել, փոփոխել, ածանցել, փոխանցել կամ որևէ կերպ շահագործել Կայքի որևէ մասը:

4. Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականությունը պարզաբանում է, թե ինչպես է ՖԻՆՔԱ-ն օգտագործում Կայքի միջոցով ստացված Ձեր անձնական տեղեկատվությունը: Մուտք գործելով Կայք` Դուք ցույց եք տալիս, որ հասկանում և համաձայնվում եք սույն Պայմաններում ներառված և Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված տեղեկատվության հավաքագրման, օգտագործման և բացահայտման ՖԻՆՔԱ-ի գործունեության հետ: Եթե ունեք հարցեր կապված Գաղտնիության քաղաքականության հետ, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ www. finca.am կայքում:

5. Տեղեկատվություն այլ աղբյուրներից և հղումներ դեպի այլ կայքեր

Կայքը կարող է պարունակել տեղեկատվություն այլ կայքերի աղբյուրներց և հղումներ դեպի այլ կայքեր («Հղում»): ՖԻՆՔԱ-ն չի հաստատում, չի հովանավորում, չի երաշխավորում կամ այլ կերպ պատասխանատվություն չի ստանձնում հղված կայքերում արտացոլված տեղեկատվության համար: ՖԻՆՔԱ-ն վերահսկողություն չի իրականացնում հղված կայքերի նկատմամբ և պատասխանատվություն չի կրում այդ կայքերի բովանդակության և գաղտնիության քաղաքականության համար:

6. Վնասների փոխհատուցում

Դուք համաձայնում եք փոխհատուցել ՖԻՆՔԱ-ի և/կամ երրորդ կողմի կրած բոլոր վնասները Ձեր կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորելու արդյունքում ՖԻՆՔԱ-ին և/կամ երրորդ կողմին պատճառված վնասների համար:

7. Դադարեցում

«ՖԻՆՔԱ»-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնելու, չհրապարակելու կամ չտարածելու այն նյութերը, որոնք կհամարվեն Օգտագործման պայմանները խախտող, ինչպես նաև, ցանկացած պահի, այդ թվում` առանց նախապես զգուշացնելու, սահմանափակել, կասեցնել կամ դադարեցնել յուրաքանչյուր օգտագործողի մուտքը Կայք, ով, ըստ ՖԻՆՔԱ-ի դիտարկման, կորակվի որպես սույն Օգտագործման պայմանները խախտող:

ՖԻՆՔԱ-ն կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը ցանկացած պատճառով և ցանկացած ժամանակ, ամբողջությամբ կամ մասամբ: Սույն Համաձայնագրի որևէ դրույթի դադարեցումը չի կասեցնում մնացած դրույթները անփոփոխ կիրառությունը:

8. Այլ դրույթներ

ՖԻՆՔԱ-ն իր հայեցողությամբ կարող է փոփոխել սույն Օգտագործման պայմանները կամ թարմացնել Կայքի տարբեր բաժիններ ցանկացած ժամանակ: Վերջնական տարբերակին կարող եք ծանոթանալ` անցնելով Կայքի գլխավոր էջի Օգտագործման պայմաններ հղումով: Շարունակելով օգտագործել Կայքը, Դուք հավաստում եք, որ համաձայն եք կատարված բոլոր փոփոխությունների հետ:

Սույն Օգտագործման պայմանները հանդիսանում են Կայքի օգտագործման վերաբերյալ ՖԻՆՔԱ-ի և Ձեր միջև կնքվող համաձայնագիր: Համաձայնագրից բխող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Եթե սույն Օգտագործման պայմանների որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, մնացած դրույթները շարունակում են գործել և համարվում են վավեր:

9. Հետադարձ կապ

Եթե ունեք հարցեր սույն Օգտագործման պայմանների վերաբերյալ, խնդրում ենք՝

  • կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 012 55 55 55
  • գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ info@finca.am

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
ՀՀ, ք.Երևան, 0023,
Ագաթանգեղոսի 2ա