Առօրյան ՖԻՆՔԱ-ում

Մեր աշխատակիցները

Մանկության հետքերով. Ռուզաննա Բաբաջանյան

Հիշում եմ՝ պաղպաղակն իմ տարերքն էր, անչափ սիրում էի։ «Թամարա» պաղպաղակի գովազդներում նկարահանվելու առաջարկ ստացա, որի ընթացքում շատ հաճախ էի պաղպաղակ ուտում։ Արդյունքում՝ հետագա երկու տարիների ընթացքում պաղպաղակի վաճառքի կետերը շրջանցելով էի անցնում։ Այժմ անտարբեր եմ պաղպաղակի նկատմամբ։

Մանկության հետքերով. Նունե Սարկիսովա

Վեց-ութ տարեկանում Kodak ֆիրմայի լուսանկարչական ապարատ ունեի, որով նկարում էի իմ դասարանցիներին, բակի ընկերներին և տպագրելուց հետո նրանց էի նվիրում այդ լուսանկարները։ Իմ հիշողություններում մնացել է, թե ինչպես էինք տանը, հայրիկիս հետ միասին մշակում ժապավեններն ու տպագրում լուսանկարները:

Միջոցառումներ