Առաջինը Հայաստանում՝ ՖԻՆՔԱ-ն ստացել Է «Հաճախորդների պաշտպանության» միջազգային Smart հավաստագիր

2019-01-23T12:54:03+00:00 22 Հունվար, 2019||

2018 թ. դեկտեմբերին ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ին շնորհվել է Smart հավաստագիր առ այն, որ ընկերությունը լիովին համապատասխանում է հաճախորդների պաշտպանությանն ուղղված բարձր պահանջներին, որոնք սահմանվել են միկրոֆինանսավորման ոլորտում հաճախորդների պաշտպանությունը սատարող Smart Campaign միջազգային նախաձեռնության կողմից:

 ՖԻՆՔԱ-ն առաջին և առայժմ միակ հայաստանյան կազմակերպությունն է, որ արժանացել է նման բարձր գնահատականի հաճախորդների հանդեպ պատասխանատու և հոգատար վերաբերմունքի համար: Հավաստագիրը փաստում է, որ ընկերությունն անշեղորեն հետևում է Smart Campaign-ի՝ հաճախորդների պաշտպանության յոթ հիմնական սկզբունքներին, որոնք են.

 

  • ծառայությունների մշակման և մատուցման խելամիտ գործընթացներ,
  • վարկային գերծանրաբեռնվածության կանխարգելում,
  • թափանցիկություն,
  • պատասխանատու գնագոյացում,
  • հաճախորդի նկատմամբ արդար և հարգալից վերաբերմունք,
  • հաճախորդի տվյալների գաղտնիության պահպանում,
  • բողոքների լուծման մեխանիզմների առկայություն:

 Այս հավաստագրումը ոչ միայն լուրջ ձեռքբերում է ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի համար, այլ նաև կարևոր իրադարձություն է առհասարակ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում:

 «Smart հավաստագրումը տարիներ շարունակ հաճախորդի շահն ամենից վեր դասելու մեր դիրքորոշման գնահատականն է, — նշել է ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը: — Որպես այս հավաստագրումն ունեցող առաջին հայաստանյան ընկերություն՝ մենք հաճախորդի պաշտպանության նոր նշաձող ենք սահմանում՝ խթանելով հայկական շուկայում առավել հաճախորդամետ միջավայրի ձևավորումը»:

+374 (012) 55-55-55