2013թ-ի հուլիսի 13-ին, տեղի ունեցավ «ՖԻՆՔԱ» Ունիվերսալ վարկային կազմակերպության «Արարատ» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը Արարատ քաղաքում: Մասնաճյուղը 27-րդն է Հայաստանի Հանրապետությունում:

Արարատի մասնաճյուղի բացումը առաջինը չէ այս տարի ՖԻՆՔԱ-ի համար. դեռևս մարտ ամսին ՖԻՆՔԱ մասնաճյուղերի թվին ավելացավ Երևանում 4րդ «Կոմիտաս» մասնաճյուղը, իսկ հունիսին, Վանաձորում` 2 րդ մասնաճյուղը:

Բացման արարողությանը ներկա էին պատվավոր հյուրեր գործընկեր կազմակերպություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից և Ֆինանսական կառույցներից:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանը իր ելույթի ընթացքում խոսեց կազմակերպության հետագա պլանների մասին և նշեց, որ ՖԻՆՔԱ-ն ակտիվորեն ընդլայնում է մասնաճյուղերի ցանցը` Հայաստանում հաճախորդին ևս “մեկ քայլ” մոտ լինելու նպատակով:

Ողջույնի խոսքերով հանդես եկավ նաև Արարատի քաղաքապետի խորհրդատու Ադիբեկ Խուրշուդյանը, ով ողջունեց ֆԻՆՔԱ-ի գործունեությունը տարածաշրջանում և կազմակերպության հետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

ՖԻՆՔԱ-ն քաղաքին նվիրեց Գուստավ Կլիմտի հայտնի գործերից` «Կյանքի Ծառ»-ի արծաթյա պատկերը, որը խորհրդանշում է իմաստություն, պաշտպանություն, ուժ և գեղեցկություն:

Արարատի մարզում ՖԻՆՔԱ-ն իր գործունեությունը սկսել է 2008 թ-ից և շարունակում է ընդլայնել իր գործունեությունը մարզում. մասնաճյուղեր է հիմնել Արտաշատում, Մասիսում և Վեդի քաղաքներում: Այսօր արդեն Արարատի մարզում ՖԻՆՔԱ-Ն ունի 6552 հաճախորդ, իսկ վարկային պորտֆելը կազմում է 2 միլիարդ 255 միլիոն ՀՀ դրամ:

ՖԻՆՔԱ-ն Հայաստանի Հանրապետությունում գործում է 1999 թվականից: Այսօր կազմակերպության հաճախորդների թիվը հասել է 51,757-ի: Կազմակերպության վարկային պորտֆելը կազմում է 20 միլիարդ 404 միլիոն ՀՀ դրամ: