2015թ. մայիսի 15-ին տեղի ունեցավ ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպության Դիլիջան և Ճամբարակ մասնաճյուղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Գեղարքունիքի մարզում ՖԻՆՔԱ-ն գործում է դեռևս 2009թ-ից, երբ մարզի բնակիչներին վարկեր էին տրամադրվում ՖԻՆՔԱ-ի Հրազդան մասնաճյուղի միջոցով: Վարկավորման պահանջն ակնհայտ էր մարզում, և օրեցօր ավելացող հաճախորդներին միայն Հրազդան մասնաճյուղի միջոցով սպասարկելն արդեն անհնարին էր դառնում: Իր հաճախորդներին ավելի մոտ լինելու և նրանց համար առավելագույնս արագ և բարձրակարգ սպասարկում ապահովելու նպատակով ՖԻՆՔԱ-ն մասնաճյուղեր բացեց Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքներում, այնուհետև` Ճամբարակում: Ապագա պլաններում է նաև մասնաճյուղի բացումը Գավառ քաղաքում: Այսօր արդեն Գեղարքունիքի մարզում ՖԻՆՔԱ-ն ստեղծել է 15 աշխատատեղ, հաճախորդների թիվը հասնում է 1300-ի, իսկ վարկային պորտֆելը կազմում է շուրջ 700 միլիոն ՀՀ դրամ:
ՖԻՆՔԱ-ի անձնակազմն այսօր այցելեց նաև նորաբաց Դիլիջան մասնաճյուղ, որը ՖԻՆՔԱ-ի թվով 4-րդ մասնաճյուղն է Տավուշի մարզում: Իր գործունեությունը Տավուշի մարզում ՖԻՆՔԱ-ն սկսել է դեռևս 2006թ.-ին: Գործելով Հայաստանի Հանրապետության բազմաթիվ մարզերում` ՖԻՆՔԱ-ն շարունակաբար ուսումնասիրում էր այն բոլոր մարզերը, որտեղ միկրոֆինանսավորումը հասանելի չէր, սակայն պահանջը մեծ էր: Այս մարզերից մեկն էլ Տավուշի մարզն էր:
2006 թ-ին ՖԻՆՔԱ-ն իր առաջին մասնաճյուղն է բացում Տավուշի մարզկենտրոնում` Իջևան քաղաքում, և հաճախորդների աճին զուգընթաց` մասնաճյուղեր բացում նաև Նոյեմբերյան, Բերդ և, այսօր արդեն, Դիլիջան քաղաքներում: Ներկայումս Տավուշի մարզում ՖԻՆՔԱ-ն ստեղծել է շուրջ 40 աշխատատեղ, սպասարկում է 4300 հաճախորդի, իսկ վարկային պորտֆելը կազմում է 2 միլիարդ ՀՀ դրամ:
Մասնաճյուղերի բացման արարողությանը ներկա էին պատվավոր հյուրեր ՖԻՆՔԱ-ի գործընկեր կազմակերպություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև ֆինանսական կառույցներից:
Իր խոսքում ՖԻՆՔԱ-ի Գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը նշեց, «Այսօր արդեն ՖԻՆՔԱ-ն մասնաճյուղեր ունի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, որի շնորհիվ ՖԻՆՔԱ-ի ծառայությունները հասանելի են բոլոր հաճախորդներին: Յուրաքանչյուր մասնաճյուղ հարմարեցված է հաճախորդների պահանջներին, որպեսզի մասնաճյուղ այցելելիս հաճախորդները զգան իրենց ջերմ և ներդաշնակ միջավայրում»: