ՖԻՆՔԱ-ում մեկնարկեց ընթացիկ և պոտենցիալ հաճախորդներին ուղղված ԳԻՏԱԿՑԱԲԱ′Ր ՎԱՐԿԱՎՈՐՎԵՔ մեկամսյա կրթական արշավը: Արշավը կազմակերպվել է Միկրոֆինանսավորման կենտրոնի խորհրդատվությամբ և անմիջական աջակցությամբ: Միկրոֆինանսավորման կենտրոնը միջազգային կազմակերպություն է, որը խթանում է հաճախորդների պաշտպանության միջազգային ստանդարտները և ֆինանսական կրթությունը: Արշավը կանցկացվի տասը երկրներում, այդ թվում` Հայաստանում, Վրաստանում, Բոսնիա և Հերցոգովինայում, Կոսովոյում, Ղրղզստանում, Մակեդոնիայում, Մոնտենեգրոյում, Սերբիայում և Տաջիկստանում:
ԳԻՏԱԿՑԱԲԱ′Ր ՎԱՐԿԱՎՈՐՎԵՔ արշավը ի մի է բերում մի շարք պարզ հարցեր, որոնց պատասխանները հաճախորդները պետք է ունենան նախքան վարկ վերցնելը` պարտքի ապահով և պատասխանատու մակարդակն ապահովելու համար: Ողջ հոկտեմբերի ընթացքում անցկացվող արշավի ժամանակ ՖԻՆՔԱ-ի աշխատակիցները ընթացիկ և պոտենցիալ հաճախորդներին կտրամադրեն տեղեկատվական նյութեր, այդ թվում` պաստառներ, թռուցիկներ և բրոշյուրներ:
Հավելյալ տեղեկության անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ` զանգահարելով 85 75:
Միկրոֆինանսավորման կենտրոնը կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1997 թվականին և ունի 105 անդամ, այդ թվում` միկրոֆինանսավորման հաստատություններ, ներդրողներ և խորհրդատվական կազմակերպություններ, որոնք մասնագիտացած են միկրոֆինանսավորման ոլորտում: Միկրոֆինանսավորման կենտրոնը անդամների համար կազմակերպում է ուսուցում, տալիս է խորհրդատվություն, ստեղծում է շփման հարթակ և իրականացնում է հետազոտություն` զարգացնելու միկրոֆինանսավորման ծառայությունները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Միկրոֆինանսավորման կենտրոնը նպաստում է հաճախորդների պաշտպանության միջազգային ստանդարտների կիրառմանը և խթանում է ֆինանսական կրթությունը: