2012թ. դեկտեմբերի 18-ին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ն ք. Էջմիածնում բացեց իր նոր՝ «Էջմիածին» մասնաճյուղի դռները հաճախորդների համար՝ վերջերս վերանորոգված և ժամանակակից տեխնիկայով հագեցած գրասենյակում հաճախորդների համար ավելի ջերմ և հաճելի մթնոլորտ ստեղծելու նպատակով:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանի խոսքով` «ՖԻՆՔԱ-ի աշխատանքները Արմավիրի մարզում կլինեն շարունակական, ինչը թույլ կտա մատուցել էլ ավելի բարձրորակ ծառայություններ՝ հաճախորդների սպասարկումը դարձնելով ավելի հարմարավետ»:

Միջոցառմանը ներկա էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նա իր շնորհակալական խոսքը հղեց ՖԻՆՔԱ-ին` մաղթելով կազմակերպությանը և իր հաճախորդներին «հաջողություն» համագործակցության մեջ: ՖԻՆՔԱ-ն Էջմիածին քաղաքին նվիրեց Գուստավ Կլիմտի հայտնի գործերից` «Կյանքի Ծառ»-ի արծաթյա տարբերակը, որը պատկերում է կյանքը, դրախտը, երկիրը և ընդերքը, որոնք բնորոշում են իմաստություն, պաշտպանություն, ուժ և գեղեցկություն:

Երվանդ Բարսեղյանը իր շնորհակալական խոսքն ուղղեց քաղաքապետին ՖԻՆՔԱ-ի աճի ու զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու համար, ինչպես նաև աշխատակիցներին իրենց քրտնաջան աշխատանքի և կազմակերպության առաքելությունը հպարտորեն ներկայացնելու համար:

Կազմակերպության շնորհակալական խոսքերից և պատվոգրերից զերծ չմնացին նաև Արմավիրի մարզի մի քանի հաճախորդներ իրենց ՖԻՆՔԱ-ի հանդեպ ցուցաբերած հավատարմության, հետաքրքիր առաջարկներով հանդես գալու և պատրաստակամության համար, նրանք պարգևատրվեցին պատվոգրերով և նվերներով:

ՖԻՆՔԱ-ն իր գործունեությամբ հանդես է գալիս Երևանում և Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Աշխատանքային հնարավորություններ ընձեռելով առավել ցածր եկամուտ ունեցողներին` ՖԻՆՔԱ-ն նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը և աղքատության հաղթահարմանը:

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ն Հայաստանում գործում է 1999 թվականից: Էջմիածնում սկսել է իր գործունեությունը 2007 թ.-ից՝ որպես ներկայացուցչություն, իսկ 2009թ.-ից գրանցվել է որպես մասնաճյուղ: Այսօր մասնաճյուղը սպասարկում է ավելի քան 4000 հաճախորդների: