Ուրախ ենք տեղեկացնել, որ ՖԻՆՔԱ-ն ընդլայնել է համագործակցության շրջանակները վճարային համակարգերի հետ. «ՖԻՆՔԱ»-ի կողմից տրամադրված վարկերի բոլոր տեսակի ընթացիկ պարտավորությունների մարումներն այսուհետ հաշված վայրկյանների ընթացքում կարող եք կատարել ՀՀ-ում գործող բոլոր վճարային համակարգերի միջոցով` թե′ տերմինալներով, թե′ առցանց:

Այսպիսով` հաճախորդները վարկերի ընթացիկ մարումները կարող են կատարել TelCell, MobiDram, EasyPay, IDram, U!Pay վճարային համակարգերի միջոցով: Եվ ′ ՀՀ դրամով, և′ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի մարումները կարող են կատարվել վերոնշյալ բոլոր վճարային համակարգերով:

Վճարային համակարգերի միջոցով ոչ աշխատանքային օրերին կատարված վճարումները կգրանցվեն որպես մարում հաջորդ աշխատանքային օրը:

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ