Այսօր, մարտի 15-ին, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն բացեց իր հերթական մասնաճյուղը Երևան քաղաքում: «Կոմիտաս» մասնաճյուղը 25-րդն է ՀՀ-ում և 4-րդը Երևան քաղաքում:

Հաճախորդների համար ավելի ջերմ և հաճելի մթնոլորտ ստեղծելու նպատակով «Կոմիտաս» մ/ճ-ի գրասենյակը վերանորոգված է և հագեցած ժամանակակից տեխնիկայով:

Բացման արարողությանը ներկա էին պատվավոր հյուրեր գործընկեր կազմակերպություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆինանսական կառույցներից: Միջոցառմանը հրավիրվել էին նաև Երևան քաղաքի լավագույն հաճախորդները:

Բացման խոսքով հանդես եկան «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանը և գործառնական տնօրեն Կայ Իլմը: Ե. Բարսեղյանը շնորհակալական խոսք հղեց իր անձնակազմին իրենց քրտնաջան աշխատանքի համար և ՖԻՆՔԱ-ի հաճախորդներին իրենց նվիրվածության և բարձր պատասխանատվության զգացումի համար: «Կոմիստաս մասնաճյուղի բացումը համահունչ է մեր կազմակերպության ծրագրերի հետ, և մենք շարունակելու ենք տարեկան 1-2 մասնաճյուղ բացելով ընդլայնել մեր մասնաճյուղերի ցանցը»,- նշեց Երվանդ Բարսեղյանը:

Կոմիտաս մասնաճյուղի ղեկավար Դավիթ Նազարյանը և տարածաշրջանային ղեկավար Գուրգեն Գալստյանը Երևան քաղաքի հավատարիմ հաճախորդներին պարգևատրեցին շնորհակալագրերով և նվիրեցին բջջային հեռախոսներ:

Բացման արարողությունը եզրափակվեց հյուրասիրությամբ:

Երբ միկրովարկային կազմակերպությունների գաղափարը դեռևս նոր էր տարածաշրջանում, ՖԻՆՔԱ-ն իր գործունեությունը սկսեց Հայաստանում 1999թ.` ունենալով ընդամենը 322 հաճախորդ առաջին տարվա ընթացքում: Այսօր կազմակերպության հաճախորդների թիվը հասել է 53,518 հանրապետությունում, որոնցից 9,538` Երևանում:

Կազմակերպության վարկային պորտֆելը կազմում է 18,867,300,000, իսկ Երևան քաղաքում` 6,155,113,000 դրամ: