Կրճատեք ջրատաքացման ծախսերը՝ տեղադրելով արևային ջրատաքացուցիչ

2018-11-29T22:46:27+00:00 1 Օգոստոս, 2018||

Այսուհետ շատ ավելի հեշտ է անցնել առավել շահավետ ու մաքուր արևային էներգիայի և կրճատել ջրատաքացման ծախսերը, քանի որ գումարի բացակայությունն այլևս խնդիր չէ: Ավելին, կարիք չկա այցելելու վարկավորող կազմակերպություն կամ մատակարար ընկերություն և ծախսելու ժամանակ ու էներգիա վարկի ստացման կամ ջրատաքացուցիչի տեղադրման նախապատրաստական աշխատանքների վրա:

Այժմ, Սոլար վարկատեսակի շնորհիվ, Դուք կարող եք ունենալ արևային ջրատաքացուցիչ և օգտվել մի շարք առավելություններից, անգամ եթե այս պահին չունեք բավարար գումար: Իսկ առավելությունները քիչ չեն.

  • Տարեկան մինչև 144 000 դրամի խնայողություն,
  • Մինչև 65°C տաքության ջուր անգամ ձմռան ամենացուրտ օրերին,
  • 5 տարվա երաշխիք,
  • Անկախություն գազի և էլեկտրաէներգիայի թանկացումներից,
  • Հաճախորդների սպասարկման բարձր որակ:

Եվ վերջապես, մինչև ութ ամսով վարկավորման դեպքում թե՜ անվանական տարեկան տոկոսադրույքը, թե՜ սպասարկման վճարը կկազմի 0%:

Վարկ Սոլարի շրջանակներում մեր աշխատակիցն ինքը կայցելի Ձեզ և կկատարի նախնական գնահատում: Հենց այդ այցի ժամանակ էլ կլրացնեք վարկի դիմումը:

Այս ամենն այժմ հնարավոր է ՖԻՆՔԱ-ի և արևային ջրատաքացուցիչներ մատակարարող Էկովիլ ընկերության համագործակցության շնորհիվ: Նախնական փուլում Վարկ Սոլարը հասանելի է Գեղարքունիքի մարզի ՙԳավառ՚, ՙՄարտունի՚ և ՙՎարդենիս՚ մասնաճյուղերում, իսկ հետագայում կառաջարկվի նաև հանրապետության ողջ տարածքում:

Առավել մանրամասն Սոլար վարկատեսակի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Վարկ Սոլար. արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման ամենահարմար տարբերակը:

+374 (012) 55-55-55