Հարգելի‘ հաճախորդ,

ս.թ. ապրիլի 1-ից մինչև 2016թ. ապրիլի 15-ը ներառյալ ժամանակավոր դադարեցված է «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ Անհատական գյուղատնտեսական վարկավորումը` ՀՀ դրամով:

Սույն որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ դրամով իրացվելիության ներգրավման անորոշությունը, ինչպես նաև հնարավոր ռիսկերը, որ դրամային կարճաժամկետ պարտավորությունները չեն երկարաձգվի: Անհրաժեշտություն է առաջացել կատարել ՀՀ դրամով ակտիվների և պարտավորությունների համապատասխանեցում:

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն շարունակում է Անհատական գյուղատնտեսական վարկերի տրամադրումը ԱՄՆ դոլարով:

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել կազմակերպության ինտերնետային կայք` www.FINCA.am, զանգահարել 85 75 կարճ համարին, կամ այցելել ՖԻՆՔԱ-ի ցանկացած մասնաճյուղ:

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ Տնօրինություն