2011թ. դեկտեմբերի 9-ին Երևան քաղաքի Րաֆֆու 29/3 հասցեում բացվեց ՖԻՆՔԱ Մալաթիա մասնաճյուղը: Վերջինս ՖԻՆՔԱ ՈւՎԿ ՓԲԸ արդեն 3-րդ նորաբաց մասնաճյուղն է Երևան քաղաքում և 23-րդը հանրապետությունում: Ընկերությունն անընդմեջ ընդլայնում է իր մասնաճյուղերի ցանցը հանրապետության ողջ տարածքում, որով հասանելի է դարձնում իր ծառայությունները բնակչության համեմատաբար լայն զանգվածի:

Բացման արարողությանը ներկա էին պատվավոր հյուրեր, ինչպիսիք են՝ ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ղեկավարներ ՀՀ ֆինանսական կազմակերպություններից, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ ղեկավարներ և այլոք: Մասնաճյուղը լիովին վերանորոգված է, հագեցած ժամանակակից տեխնիկայով, ուր յուրաքանչյուր այցելու սպասված հաճախորդ է, ում պատրաստ են սպասարկել առավելագույնս արագ և որակլյալ:

Արմենակ Դարբինյանի խոսքով` «ՖԻՆՔԱ»-ն, ընդլայնելով իր ծառայությունները, կարող է նպաստել այն ռեսուրսների մատչելիությանը, որը ՖԻՆՔԱ-ն տրամադրում է իր հաճախորդներին»:

Հայաստանի տնտեսության զարգացման գործում վարկային կազմակերպությունների դերն անգնահատելի է, քանի որ ուղղված է երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

Ինչպես նշեց «ՖԻՆՔԱ» Գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանը, փոքր և միջին բիզնեսն ունի լուրջ զարգացման մեծ հնարավորություն, և, բացելով ևս մեկ մասնաճյուղ մայրաքաղաքում, նույնպես կնպաստի այս փուլի զարգացմանը: