Հոկտեմբերի 7-ին Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշանի 12բ հասցեում իր դռները բացեց ՖԻՆՔԱ Ստեփանավան մասնաճյուղը: Վերջինս ՖԻՆՔԱ ՈւՎԿ ՓԲԸ արդեն 15-րդ նորաբաց մասնաճյուղն է` վերանորոգված, հագեցած ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով:
Մասնաճյուղը փորձելու է օժանդակել մայրաքաղաքից հեռու գտնվող և աղետի սոցիալ-տնտեսական հետևանքները դեռևս լիովին չհաղթահարած այս շրջանի տնտեսական աշխուժացմանը` նպաստելով փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:
Բացման արարողությանը ներկա էին պատվավոր հյուրեր տեղական ինքնակառավարման մարմիններից, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխամասային գրասենյակից և մասնաճյուղերից: Արարողությանը հաջորդեց մամլո ասուլիսը, որին հրավիրված տեղական և տարբեր հեռուստաալիքներին, լրատվական գործակալություններին հարցազրույց տվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ Գլխավոր տնօրենը և այլ ղեկավարներ: