Արդեն 25 տարի ՖԻՆՔԱ-ն ՀՀ համայնքների բնակիչներին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը։

 Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս ՖԻՆՔԱ մասնաճյուղերում անցկացվեցին ֆինանսական գրագիտության, կարիքների քննարկման և փորձի փոխանակման թեմաներով դասընթաց-հանդիպումներ, որոնք պարբերաբար իրականացվում են՝ նպատակ ունենալով աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին և անհատներին իրենց գործունեության բոլոր փուլերում:

ՖԻՆՔԱ-ի դասընթաց-հանդիպումները ոչ թե բիզնես պրոյեկտ է, այլ սոցիալական պատասխանատվություն, որոնք այս տարի անցկացվեցին Վանաձորի, Ստեփանավանի,Վեդիի, Արմավիրի, Էջմիածնի, Գյումրիի, Արթիկի ինչպես ՖԻՆՔԱ մասնաճյուղերի հաճախորդների,այնպես էլ հետաքրքրված համայնքաբնակների համար։ Դասընթցների ընթացքում մասնակիցները ստացան նաև վկայականներ հատուկ վարկատեսակից օգտվելու համար։

 Այս հատուկ նախաձեռնության ստեղծման և շարունակաբար անցկացման նպատակը համայնքի բնակիչներին և հաճախորդներին հավելյալ արժեքի փոխանցումն է։Դասընթացների ձևաչափը հնարավորություն է ստեղծում ոչ միայն ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ, այլ նաև հանդիսանում է հարթակ փորձի փոխանակման, նոր գործընկերական կապերի ստեղծման և նոր առաջարկների քննարկման համար:

Հաճախորդներին բիզնես-դասընթացների ընթացքում ներկայացվել են  տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, Ֆինանսների ճիշտ կառավարմանը, գրագետ խնայողություններին, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը:

2018 թվականի դեկտեմբերին ՖԻՆՔԱ-ն դարձավ Հայաստանում առաջին կազմակերպությունը, որին շնորհվել է Smart հավաստագիր առ այն, որ ընկերությունը լիովին համապատասխանում է հաճախորդների պաշտպանությանն ուղղված բարձր պահանջներին, որոնք սահմանվել են միկրոֆինանսավորման ոլորտում հաճախորդների պաշտպանությունը սատարող Smart Campaign միջազգային նախաձեռնության կողմից:Հիշեցնենք, որ ՖԻՆՔԱ-ն Հայաստանում  է արդեն 25 տարի և հանդիսանում է միջազգային ֆինանսական ընկերություն, որի առաքելությունն է` լինել ոչ ավանդական համայնքային ֆինանսական կառույց, որը պատասխանատու կերպով և շահույթով մատուցում է նորարարական և օգտակար ֆինանսական ծառայություններ՝ հնարավորություն ընձեռելով ցածր եկամուտ ունեցող անհատներին և համայնքներին ներդրում կատարելու իրենց ապագայում։