Հարգելի ուսանողներ,
«Իմ ֆինանսների միամսյակ» նախաձեռնության շրջանակներում 2016թ. մայիսի 13-ին ՖԻՆՔԱ-ն հայտարարում է «Բաց դռների օր» և հրավիրում է ԲՈՒՀ-երի ուսանողներին մասնակցելու ֆինանսական շրջագայության «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ում: Շրջագայությունը հնարավորություն կտա տեղում ծանոթանալու ՖԻՆՔԱ-ի գործունեությանը և ստանալ վարկային կազմակերպություններին, ինչպես նաև ֆինանսական ոլորտին վերաբերող Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:
Մասնակցության համար կարող եք գրանցվել` anna.barseghyan@finca.am հասցեին ուղարկելով Ձեր CV-ն կամ հայտ` ստորև ներկայացված ձևաչափով: Խնդրում ենք նամակի վերնագրի (subject) դաշտը նշել հետևյալ կերպ` My financial month: Գրանցման վերջնաժամկետն է 2016թ. մայիսի 10-ը:
Շրջագայությանը վերաբերող մանրամասները կհաղորդենք մասնակցության հայտերն ամփոփելուց հետո:
Խնդրում ենք ի նկատի ունենալ` մեծաքանակ հայտերի դեպքում մասնակիցների մի մասի համար շրջագայությունը կկազմակերպվի մեկ այլ օր:
Սիրով սպասում ենք`
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԱՉԱՓ
Անուն, ազգանուն
ԲՈՒՀ
Ֆակուլտետ/մասնագիտացում
Կուրս
Հեռախոսահամար