ՖԻՆՔԱ-ն կարևորում է ամուր և երկարատև հարաբերություններն իր հաճախորդների հետ: Հոկտեմբերի 12-ին ՖԻՆՔԱ-ն անակնկալ-միջոցառում էր կազմակերպել «Ալավերդի» մասնաճյուղի իր հավատարիմ հաճախորդների համար, որի ընթացքում հրավիրված բոլոր հաճախորդներին տրվեցին անվանական շնորհակալական հավաստագրեր և փոշեկուլներ:

Հավատարիմ հաճախորդներին ընտրելիս հաշվի էին առնվել մի շարք չափանիշներ, այդ թվում՝ հաճախորդի երկարատև համագործակցությունը (5 և ավելի տարի) ՖԻՆՔԱ-ի հետ, պարտաճանաչ մարումները, անընդմեջ վարկավորումը և այլն: Արդյունքում ընտրվել էին 17 հաճախորդներ ինչպես Ալավերդիից, այնպես էլ Ալավերդիին հարակից բազմաթիվ գյուղերից:

Միջոցառման նպատակն էր շնորհակալություն հայտնել հաճախորդներին իրենց նվիրվածության և հավատարմության համար` էլ ավելի ամրապնդելով ՖԻՆՔԱ-հաճախորդ համագործակցությունը: Հաճելի հուզմունք, շնորհակալական խոսքեր, ժպիտներ, շնորհավորանքներ, ընկերական ջերմ միջավայր… Այսպիսի տրամադրություն էր տիրում միջոցառման ողջ ընթացքում: