Ս/թ. նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ ՖԻՆՔԱ-ի Կապան մասնաճյուղի նոր մասնաշենքի բացման արարողությունը: Մասնաճյուղի հասցեն է` ք. Կապան, Շահումյան 2/1, 62 առևտրի սրահ:
Կապան քաղաքում ՖԻՆՔԱ-ն սկսել է իր գործունեությունը դեռևս 2009 թվականին: Ընկերության ֆինանսական ծառայությունների նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը, ինչպես նաև մասնաճյուղի գործառույթների համալրումը, ժամանակի ընթացում թելադրեցին իրենցը, և այսօրվանից արդեն գրասենյակը կգօրծի վերանորոգված և ավելի հարմարավետ վայրում` զինված ժամանակակից տեխնիկայով, իսկ փորձառու անձնակազմը առավելագույնս արագ և որակյալ ֆինանսական ծառայություններ կմատուցի հաճախորդներին` ապահովելով հարմարավետ, ջերմ ու վստահելի մթնոլորտ: Կապան մասնաճյուղն այսօր ունի 8 աշխատակից, սպասարկում է գրեթե 700 հաճախորդի, իսկ վարկային պորտֆելը կազմում է մոտ 480 մլն ՀՀ դրամ:
Մասնաճյուղի նոր մասնաշենքի բացման արարողությանը ներկա էին պատվավոր հյուրեր ՖԻՆՔԱ-ի գործընկեր կազմակերպություններից և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև ֆինանսական կառույցներից: Հանդիսավար արարողությունը ուղեկցվեց հյուրասիրությամբ, շնորհավորանքի խոսքերով և բարեմաղթանքների փոխանակմամբ: