Հետևելով իր հաճախորդամետ ռազմավարությանը` «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն պարբերաբար հանդես է գալիս նոր առաջարկներով և ծառայություններով, որոնք ուղղված են սպասարկման որակի բարելավմանը և «ՖԻՆՔԱ»-ի հետ գործարքների պարզեցմանը:
Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից տրամադրված վարկերի բոլոր տեսակի ընթացիկ պարտավորությունների մարումներն այսուհետ կարող եք իրականացնել նաև EasyPay վճարային համակարգի միջոցով, ինչը թույլ է տալիս կատարել վճարումներ հաշված րոպեների ընթացքում:
Տերմինալի կողմից գանձվող միջնորդավճարներ են՝
100 ՀՀ դրամ 100-ից մինչև 10 000 ՀՀ դրամ վճարման դեպքում,
300 ՀՀ դրամ 10 001-ից մինչև 100 000 ՀՀ դրամ վճարման դեպքում:
EasyPay տերմինալով վճարման ենթակա են թե′ ՀՀ դրամով, թե′ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերը: Ծառայությունը հասանելի է և′ Երևանում, և′ ՀՀ մարզերում:
«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ