Հետևելով իր հաճախորդամետ ռազմավարությանը` «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն պարբերաբար հանդես է գալիս նոր առաջարկներով և ծառայություններով, որոնք ուղղված են սպասարկման որակի բարելավմանը և «ՖԻՆՔԱ»-ի հետ գործարքների պարզեցմանը:

Ուրախ ենք տեղեկացնել, որ «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից տրամադրված վարկերի բոլոր տեսակի ընթացիկ պարտավորությունների մարումներն այսուհետ հաշված վայրկյանների ընթացքում կարող եք կատարել Idram վճարային համակարգի միջոցով` թե′ տերմինալներով, և թե′ առցանց ռեժիմով:

Idram վճարային համակարգով վճարման ենթակա են և′ ՀՀ դրամով, և′ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերը: Վճարումը ոչ աշխատանքային օրերին կատարելու դեպքում գումարը կփոխանցվի հաջորդ աշխատանքային օրը:

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ