2013թ. փետրվարի 21-ին ՖԻՆՔԱ-ի «Ագաթանգեղոս» մ/ճ-ի վարկային մասնագետ Հովհաննես Արզումանյանն աշխատանքի ներկայացավ և իր գործընկերներին ոգևորեց իր մրցանակով, որը ստացել էր ՀՀ միջբանկային շախմատի առաջնությունում 3-րդ պատվավոր տեղը գրավելու համար: Ընդհանուր հաշվով առաջնությունում նա ունեցել է 4 հաղթանակ, 1 ոչ ոքի և կրել ընդամենը 1 պարտություն:
Միջբանկային շախմատի առաջնությունը սովորաբար տեղի է ունենում տարեկան երկու անգամ: Հովհաննեսն արդեն երկրորդ անգամ է մասնակցում առաջնությանը` նախորդ անգամ գրավելով չորրորդ տեղը: Նա պատրաստվում է նաև մասնակցել սույն թվականի սեպտեմբերին կայանալիք առաջնությանը: