2013 թվականի նոյեմբերի 29-ին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև կնքվեց դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագիր: Այսուհետ մինչև 2,075,000 ՀՀ դրամ կամ մինչև 5,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարի չափով վարկ ստացած ֆիզիկական անձինք, իսկ իրավաբանական անձ վարկառուների դեպքում՝ դրանց գործադիր մարմինները (տնօրենները) համարվում են ապահովագրված անձ: Պայմանագրի համաձայն`ՖԻՆՔԱ-ի ներկա և նոր հաճախորդները կարող են վստահ լինել, որ չկանխատեսված դժբախտ պատահարների դեպքում իրենց պարտքը չի փոխանցվի իրենց ընտանիքի անդամներին կամ հարազատներին: Այսպիսի դեպքերում պարտքը կփոխհատուցվի ապահովագրական ընկերության կողմից: Սա բացառիկ ծառայություն է ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում և հասանելի է միայն ՖԻՆՔԱ-ի հաճախորդներին: