Հարգելի հաճախորդ,
Հետևելով իր հաճախորդամետ ռազմավարությանը` «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն պարբերաբար հանդես է գալիս նոր առաջարկներով և ծառայություններով, որոնք ուղղված են սպասարկման որակի բարելավմանը և «ՖԻՆՔԱ»-ի հետ գործարքների պարզեցմանը:
Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից տրամադրված վարկերի բոլոր տեսակի ընթացիկ պարտավորությունների մարումներն այսուհետ կարող եք իրականացնել Telcell վճարային համակարգի միջոցով:
Վարկի մարումը փաստացի կկատարվի
նույն օրվա ընթացքում, եթե գործարքը կատարվել է աշխատանքային օրերի ընթացքում մինչև ժամը 24։00-ն,
հաջորդ աշխատանքային օրը, եթե գործարքը կատարվել է ոչ աշխատանքային օրերի ընթացքում։
Telcell տերմինալով վճարման ենթակա են թե′ ՀՀ դրամով, թե′ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերը: Ծառայությունը հասանելի է և′ Երևանում, և′ ՀՀ մարզերում:
«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ