2015թ. ապրիլի 11-ին տեղի ունեցավ ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպության Մարտունի և Վարդենիս մասնաճյուղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Գեղարքունիքի մարզում իր գործունեությունը ՖԻՆՔԱ-ն սկսել է դեռևս 2009թ-ին, երբ մարզի բնակիչներին վարկեր էին տրամադրվում ՖԻՆՔԱ-ի Հրազդան մասնաճյուղի միջոցով: Վարկավորման պահանջն ակնհայտ էր մարզում, սակայն օրեցօր ավելացող հաճախորդներին միայն Հրազդան մասնաճյուղի միջոցով սպասարկելն արդեն անհնարին էր դառնում: Իր հաճախորդներին ավելի մոտ լինելու և նրանց համար առավելագույնս արագ և բարձրակարգ սպասարկում ապահովելու նպատակով ՖԻՆՔԱ-ն որոշում է կայացնում մասնաճյուղեր բացել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում, իսկ ապագայում նաև Գավառում:

Մասնաճյուղերի բացման արարողությանը ներկա էին պատվավոր հյուրեր ՖԻՆՔԱ-ի գործընկեր կազմակերպություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև ֆինանսական կառույցներից:

Իր խոսքում ՖԻՆՔԱ-ի Գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը նշեց, «Հավատարիմ մնալով իր առաքելությանը` ՖԻՆՔԱ-ն շարունակաբար ընդլայնում է մասնաճյուղերի ցանցը մարզերում և Երևան քաղաքում, որով էլ ավելի հասանելի է դարձնում իր ծառայությունները հաճախորդներին: Գեղարքունիքի մարզում ՖԻՆՔԱ-ն ստեղծել է շուրջ 16 աշխատատեղ, սպասարկում է շուրջ 1200 հաճախորդի, իսկ վարկային պորտֆելը կազմում է ավելի քան 593 միլիոն ՀՀ դրամ»:

Մասնաճյուղերի բացման արարողությունը ուղեկցվեց հյուրասիրությամբ, շնորհավորանքի խոսքերով և բարեմաղթանքների փոխանակմամբ:

Հայաստանում ՖԻՆՔԱ-ն հիմնադրվել է ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք ամերիկյան կազմակերպության կողմից: Ունենալով 34 մասնաճյուղ Երևանում և բոլոր մարզերում` ՖԻՆՔԱ սպասարկում է շուրջ 53 000 հաճախորդի, իսկ վարկային պորտֆելը կազմում է 26.7 միլիարդ ՀՀ դրամ: