ՖԻՆՔԱ Հայաստանը յուրաքանչյուր տարի անցկացնում է ղեկավար անձնակզմի տարեկան կոնֆերանս, որը այս տարի անցկացվեց Գյումրիում։ 

Այս տարեկան կոնֆերանսի նպատակներից մեկն է, ղեկավար անձնակազմի հետ ամփոփելով անցնող տարին և քննարկելով հաճախորդների կարիքները և պահանջները, կազմել հաջորդ տարվա ռազմավարությունը։

Աշխատանքային արդյունավետ քննարկումները հնարավաորություն են տալիս արհեստավարժ թիմին լավագույնս իրագործել ՖԻՆՔԱ-ի առաքելությունը, այն է հնարավորություն ընձեռել ցածր եկամուտ ունեցող անհատներին և համայնքներին ներդրում կատարելու իրենց ապագայում, օգնել մարդկանց ստեղծել ակտիվներ ու նոր աշխատատեղեր, բարձրացնել իրենց կենսամակարդակը:

Տարեկան քննարկումներից զատ ՖԻՆՔԱ-ի մեծ թիմն ուներ հյուր խոսնակներ՝ “gHost” ընկերության հիմնադիր Կարեն Նիկողոսյանը և «Թումո Գյումրի»-ի ղեկավար Լենա Կարապետյանը, ովքեր կիսվեցին ինչպես իրենց կազմակերպության գործունեության, այնպես էլ հաջողված փորձի և մարտահրավերները հաղթահարելու վճռականության մասին։ 

Նշենք, որ ՖԻՆՔԱ Հայաստանը զգալի ներդրում է ունեցել մեր երկրի վարկային ֆինանասավորման ոլորտի զարգացման գործում, իրականացանելով լավագույն միջազգային ֆինանսական փորձը և ծրագրային գործընկերությունները, որոնք ուղղված են կրթությանը, ձեռներեցությանը, կանանց հզորացման ծրագրերին, հաճախորդների կարողությունների զարգացմանը և այլն։

30 ՖԻՆՔԱ մասնաճյուղեր Հայաստանում, որոնցից 28-ը համայնքներում, ինչը փաստում է 25 տարիների ընթացքում FINCA-ի համայնքային հասանելիության և վստահելի գործունեության մասին։

ՖԻՆՔԱ․ 25 տարի Հայաստանում, 25 տարի քո կողքին: