ՀՀ, Արմավիրի մարզ (մայիս 16, 2014) – ՖԻՆՔԱ Ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը Արմավիրի մարզում պաշտոնապես բացեց «Արմավիր» մասնաճյուղի նոր, վերանորոգված մասնաշենքը Արմավիր քաղաքում: Ողջ Հայաստանում, առավելապես մարզերում ներկայանալը ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի զարգացման ռազմավարության կարևոր տարրերից է: Ընդ որում, անկախ մասնաճյուղերի տեղակայումից, ՖԻՆՔԱ ՈՒՎԿ բոլոր մասնաճյուղերը ներկայացվում են ՖԻՆՔԱ ցանցի չափանիշներին համապատասխան` ապահովելով հարմարավետություն և հաճախորդներին որակյալ ծառայություներ մատուցելու համար անհրաժեշտ տեխնիկական պայմաններ:
Միջոցառմանը հրավիրված էին տեղական ինքնակառավարման մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ կազմակերպության գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը, ով նշեց, որ կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակաբար ընդլայնում է իր մասնաճյուղերի ցանցը, որով էլ ավելի հասանելի է դառնում իր հաճախորդներին, իսկ ՖԻՆՔԱ բրենդին համապատասխան կահավորված, ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինված մասնաճյուղերում աշխատող բարձրակարգ մասնագետները ջանք չեն խնայում, որպեսզի էլ ավելի որակով ծառայություններ մատուցեն հաճախորդներին:
Իր խոսքում գլխավոր տնօրենը հավելեց նաև, որ կազմակերպությունը փորձում է առավելագույնս բավարարել հաճախորդների ֆինանսական կարիքները`առաջարկելով տարատեսակ ֆինանսական ծառայություններ: Իսկ որպես պատասխանատու վարկատու, ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն նաև հոգ է տանում, որպեսզի դժբախտ պատահարների դեպքում չմարված վարկային պարտավորությունները չփոխանցվեն իր հաճախորդների ժառանգներին: Վարկառուների պարտքի անվճար ապահովագրության ծառայությունը ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի կողմից Հայաստանի վարկային շուկայում առաջարկվող բացառիկ ծառայություն է` կազմակերպության բոլոր ներկա և նոր վարկառուների համար:
Բացման արարողությունը շարունակվեց հյուրասիրությամբ և շնորհավորանքի խոսքերի և բարեմաղթանքների փոխանակմամբ: