2015թ. հունիսի 19-ին տեղի ունեցավ ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպության Սպիտակ և Մարալիկ մասնաճյուղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Լոռու մարզը Հայաստանի Հանրապետության այն առաջին մարզերից է, որտեղ ՖԻՆՔԱ-ն սկսել է իր գործունեությունը: 2006թ-ին ՖԻՆՔԱ-ն իր առաջին մասնաճյուղն է բացել Լոռու մարզկենտրոնում` Վանաձոր քաղաքում: Ժամանակի ընթացքում` հաճախորդների աճին զուգընթաց, ՖԻՆՔԱ-ն մասնաճյուղեր է բացել Ստեփանավան, Ալավերդի և, այսօր արդեն, Սպիտակ քաղաքներում, որի շնորհիվ իր ֆինանսական ծառայությունները հասանելի է դարձրել մարզի ողջ բնակչության համար: Լոռու մարզում ՖԻՆՔԱ-ն արդեն ստեղծել է 60 աշխատատեղ, հաճախորդների թիվը հասնում է 6500-ի, իսկ վարկայի պորտֆելը կազմում է 2.7 միլիարդ ՀՀ դրամ:
ՖԻՆՔԱ-ի անձնակազմն այսօր այցելեց նաև նորաբաց Մարալիկ մասնաճյուղ, որը ՖԻՆՔԱ-ի թվով 3-րդ մասնաճյուղն է Շիրակի մարզում:
Արդեն 10 տարի է, ինչ ՖԻՆՔԱ-ն գործունեություն է ծավալում Շիրակի մարզում և ֆինանսական ծառայություններ մատուցում բնակչությանը Գյումրի, Արթիկ և Մարալիկ քաղաքներում տեղակայված մասնաճյուղերի միջոցով: Շիրակի մարզում ՖԻՆՔԱ-ն ստեղծել է շուրջ 55 աշխատատեղ, սպասարկում է 6600 հաճախորդի, իսկ վարկային պորտֆելը կազմում է շուրջ 2.9 միլիարդ ՀՀ դրամ:
Մասնաճյուղերի բացման արարողությանը ներկա էին պատվավոր հյուրեր ՖԻՆՔԱ-ի գործընկեր կազմակերպություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև ֆինանսական կառույցներից:
Խոսքով հանդես եկավ ՖԻՆՔԱ-ի Գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը և նշեց, «ՖԻՆՔԱ-ն, հավատարիմ մնալով իր հաճախորդներին մոտ լինելու ռազմավարությանը, շարունակում է Հայաստանի մարզերում բացել նոր մասնաճյուղեր: Ինչպես ՖԻՆՔԱ-ի բոլոր այլ մասնաճյուղերը, այս մասնաճյուղերը ևս ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմաններով ու տեխնիկական միջոցներով, որպեսզի համայնքի բնակչությանը և մեր բոլոր հաճախորդներին մատուցվեն բարձրակարգ ծառայություներ»: