«ՖԻՆՔԱ» վարկային կազմակերպության աշխատակիցները գիտակցում են, որ երեխաների աշխարհը այժմ և այստեղ է, և հենց դա է պատճառը, որ հունիսի 1-ին ՖԻՆՔԱ-ն մասնակցեց Հանրապետությունում կազմակերպված բազմաթիվ միջոցառումներին և նվիրեց մեր երկրի հազարավոր երեխաներին ժպիտ: Երևանում և բոլոր մարզերում ՖԻՆՔԱ-ի աշխատակիցները կիսեցին իրենց ժպիտները հայ երեխաների հետ, հանդիպեցին իրենց ամենուր` մանկատներում և մանկապարտեզներում, զբոսայգիներում և փողոցներում: Բաժանեցին իրենց ջերմությունը և սերը, իրենց ներկայությամբ և նվերներով իսկական տոն ստեղծեցին երեխաների համար: Ու թեև մեր կարծիքով այս քայլը սիմվոլիկ էր, սակայն այն հիշեցնում է մեզ`մեծահասակներիս, որ մանկությունը մշտապես զգում է մեր աջակցության, սիրո և ժպիտների կարիքը:

Իզուր չէ, որ ասում են «Ժպտացեք և աշխարհը կժպտա Ձեզ»: Մենք փոխում ենք այս կարգախոսը ասելով` «Ժպտացեք և աշխարհի երեխաները կժպտան Ձեզ»: