«ՖԻՆՔԱ»-ն «Գելլափ Ինթերնեյշնլ»-ի հայկական ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքներով հերթական անգամ ճանաչվեց «Հայաստանում լավագույն վարկային կազմակերպությունը»:
2015թ. նոյեմբերին «Գելլափ Ինթերնեյշնլ» միջազգային ընկերությունն իրականացրել էր իր ամենամյա անկախ հասարակակական հարցումները Հայաստանի բոլոր մարզերում` պարզելու հայաստանյան շուկայում գործող տարբեր ապրանքանիշերի ճանաչվածության աստիճանը, որոշելու` ովքեր են ոլորտների լավագույնները և ինչ վարկանիշ ունեն նրանք շուկայում: Հարցազրույցներում ընդգրկված հիմնական հարցերից էին. «Ո՞ր ապրանքանիշերն եք համարում լավագույնները», «Ի՞նչ չափանիշներ եք կարևորում այս կամ այն կազմակերպությունն ընտրելիս», «Ո՞ր կազմակերպության ծառայություններից եք ամենից հաճախ օգտվում» և այլն:
Ամփոփելով սպառողների կարծիքները` «Գելլափ Ինտերնեյշնլ»-ը հայտարարեց լավագույններին: Երրորդ տարին անընդմեջ «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ճանաչվեց լավագույնը վարկային կազմակերպությունների մեջ, ինչը, կարծես, արդեն ավանդույթ է դարձել:
Դեկտեմբերի 29-ին «Գելլափ Ինթերնեյշնլ»-ի հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը այցելեց «ՖԻՆՔԱ»-ի գլխամասային գրաասենյակ` կազմակերպության գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանին հավաստագիր հանձնելու համար:
«Աշխատակիցների նիրվածության, ամենօրյա պատասխանատու աշխատանքի, ինչպես նաև հաճախորդ-աշխատակից սերտ համագործակցության շնորհիվ է, որ կազմակերպությունն այսօր մեծ համբավ է վայելում շուկայում: Մենք մեր գործունեության ողջ ընթացքում հավատարիմ ենք մնացել մեր կազմակերպության արժեքներին, առաքելությանը և միջազգային չափանիշներին` հանդես գալով որպես պատասխանատու ֆինանսավորող», – իր խոսքում նշեց «ՖԻՆՔԱ»-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:
Հերթական անգամ լավագույնը ճանաչվելը կազմակերպության աշխատակիցների համար բարձր ոգևորության առիթ դարձավ: Սա մեզ համար ոչ միայն գործնական ապացույց է, որ մենք ճիշտ ուղղու վրա ենք, այլև նորանոր մարտահրավերներ և բարձունքներ հաղթահարելու շարժառիթ: