Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ 2014 թ. մայիսին սկիզբ դրված համագործակցության շրջանակում 2015թ. հունվարին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ն ստացավ 5 մլն ԱՄՆ դոլար վարկի 2-րդ տրանշը`2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Իսկ առաջին տրանշը` 3 մլն ԱՄՆ դոլարի չափով, ՖԻՆՔԱ-ն ստացել էր դեռ 2014 թ. հունիսին:
«Վարկի այս մասնաբաժինը առաջինի հետ համատեղ կօգնի ՖԻՆՔԱ-ին միկրոֆինանսավորման միջոցով աջակցելու ՀՀ փոքր և միջին ձեռներեցներին,-նշեց ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը` հավելելով,-Սևծովյան առևտրի և զարգացման բանկն առաջին անգամ է վարկ տրամադրում ՖԻՆՔԱ-ին, և մենք վստահ ենք, որ սա ամուր և արդյունավետ համագործակցության սկիզբն է»:
ՖԻՆՔԱ-ն հանդիսանում է ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլին պատկանող ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս հոլդինգ ընկերության դուստր կազմակերպություն: Տեղակայված լինելով Վաշինգտոնում` ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլը Աֆրիկայի, Եվրասիայի, Միջին Արևելքի, Հարավային Ամերիկայի 23 երկրներում գործող ընկերությունների միջոցով ծառայություններ է մատուցում 1,8 մլն հաճախորդի: 2015թ. հունվարի դրությամբ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ վարկային պորտֆելը կազմել է 54,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ հաճախորդների թիվը` 53,052: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.finca.am կայքը:
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը միջազգային ֆինանսական կառույց է, որը ստեղծվել է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից: Բանկի գլխամասը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Իր անդամ երկրների պետական և մասնավոր հատվածների ծրագրերի և առևտրի ֆինանսավորման նպատակով Բանկը տրամադրում է վարկեր, վարկային գծեր, կապիտալ և երաշխավորություններ` այդպիսով իսկ նպաստելով տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը: Բանկի հաստատված կապիտալը կազմում է 3,45 մլրդ Եվրո: Standard and Poor’s ընկերության կողմից Բանկը գնահատվել է “A-”, իսկ Moody’s-ի կողմից` “A2”: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.bstdb.org կայքը: